Շախմատ՝ խաղ, որը թերևս աշխարհում ամենաբարդն ու խճճվածն է, խաղ, որը ունի հարուստ պատմություն՝ անհաշվելի փայլուն ուղեղներ, ստացված և ոչ այնքան մրցաշարեր, ձեռքբերումներ ու կորուստներ։
Ձեզ ենք ներկայացնում այս թագավորական խաղի պատմության լավագույն 25 աղմկալի ռեկորդները։
1.Մրցաշարի լավագույն խաղացող
Վիլիամ Ստեյնիցը անցկացրել է 27 մրցաշար 1862-1896թթ․ և հաղթել դրանցից 25-ում։ Նա ունեցել է 160 հաղթանակ, 70 պարտություն և 57 ոչ ոքի։
2․ Ամենաերկար խաղը (ըստ քայլերի քանակի)
Ամենաերկար խաղը(ըստ քայլերի քանակի) տեղի է ունեցել 1989 թ․ Բելգրադում Նիկոլիչի և Արշովիչի միջև։ Նրանք արել են 269 քայլ և խաղացել 20 ժամ։
3․ Ամենաերկար խաղը (ըստ ժամանակի)
Ամենաերկար խաղը տևել է 24 ժամ 30 րոպե, որը տեղի է ունեցել 1980թ․ Իսրաելում ։ Ստեփակ-Մաշիան մրցամարտի ընթացքում հակառակորդները արել են 193 քայլ։
4․Ամենակարճ խաղը ըստ քայլերի քանակի
Ամենաարագ մատը շախմատում կոչվում է "Միամիտի մատ" (1.g4 e5 2.f3?? Qh4#)
5. Աշխարհի չեմպիոնի ամենաերկար տիտղոսակիրը
Էմանուել Լասկերը աշխարհի չեմպիոն է եղել 26 տարի և 337 օր
6․Ամենաերկար հաղթական "արշավը"
1973-1974թթ․ Միխաիլ Տալը ունեցել է 95 անընդմեջ խաղ առանց պարտության։ Նա գրանցել է 46 հաղթանակ և 49 ոչ ոքի։
7․Զուգահեռ անցկացված ամենաշատ խաղերը
2005թ․ հուլիս ամսին Ֆլորիդայի Palm Beach Gardens առևտրի կենտրոնում անցկացվող մրցաշարում գրոսմայստեր Սյուզան Պոլգարը միաժամանակ խաղացել է 326 հակառակորդի դեմ։ Նա ունեցել է 309 հաղթանակ, 14 ոչ ոքի և 3 պարտություն։
8․Ամենատարեց շախմատիստը
Ջեյն Լեդի Կարյուն (1797-1901) ապրել է 104 տարի։
9․ Ամենատարեց գրոսմայստերը
Արթուր Դեյքը (1910-2000) եղել է ամենատարեց մրցունակ գրոսմայստերը։ Նա դեռ շարունակում էր մասնակցել մրցաշարերին 89 տարեկան հասակում։
10․Աշխարհի ամենատարեց չեմպիոնը
Վիլիամ Ստեյնիցը 58 տարեկան էր, 10 օր, և նա կորցրեց իր տիտղոսը հօգուտ Էմանուլ Լասկերի 1894թ․ մայիսի 26-ին։
11․Շախմատային ամենամեծ մրցանակը
1992թ․ Ֆիշերը, պարտության մատնելով Սպասկիին, վաստակել է 3,65 մլն $, իսկ վերջինիս շահույթը կազմել է 1,35 մլն $: Արդյունքում այդ մրցաշարի մրցանակային ֆոնդը 5 մլն $ էր։
12․Ամենահզոր համակարգիչը
Շախմատի ամենահզոր համակարգիչը Հուդինին է՝ 3300 վարկանիշով։
13․Ամենահզոր մրցաշարը
2011թ․ Մոսկվայում տեղի է ունեցել Տալի հուշամրցաշարը, որի միջին վարկանիշը 2776 էր, ինչի շնորհիվ այն դարձավ ամենահզոր մրցաշարը երբևէ։ 4 շախմատիստներ ունեցել են 2800 և ավելի գործակից։
14․Ամենաերիտասարդ գրոսմայստերը
Սերգեյ Կարյակինը՝ ծնված 1990թ․, դարձել է գրոսմայստեր 12 տարեկան և 7 ամսեկան հասակում։ 2002թ․ օգոստոսի 20-ին Սուդակում անցկացվող միջազգային մրցաշարում նա լրացրել է վերջին 3-րդ գրոսմայստերական նորման։
15․Կատարողական ամենաբարձր վարկանիշը
Բոբի Ֆիշերը ստացավ կատարողականի ամենաբարձր վարկանիշը՝ 3080, երբ պարտության մատնեց Բենտ Լարսենին 6։0 հաշվով։
16.Տարիքային ամենամեծ տարբերությունը շախմատի աշխարհի առաջնությունում
Տարիքային ամենամեծ տարբեուրությունը եղել է Լասկերի և Ստեյնիցի միջև, երբ վերջինս 58 տարեկան էր, իսկ նրա հակառակորդը՝ 26։
17․Շախմատի խոշորագույն մրցաշարը
1935-36թթ տեղի ունեցավ ԽՍՀՄ-ի շախմատի առաջնությունը։ Այն ուներ 700․000 դիմորդ՝ աշխարհի խոշորագույն շախմատիստը։
18.Ամենավերջին-առաջին գրոհը
Սպիտակները կատարեցին իրենց առաջին գրոհը 94-րդ քայլից հետո (1969թ․ Ստոկհոլմ, Ռոգոֆ-Վիլիամս)։
19.Շախմատի ամենաերկար խնդիրը
Շախմատային խնդրի ամենաերկար լուծումը բաղկացած է 292 քայլից։
20․Խաղատախտակի ամենաշատ թագուհիները
Szalanczy-Nguyen, Բուդապեշտ 2009, խաղատախտակին եղել է միաժամանակ 6 թագուհի;
21․ Առաջատարի ամենաբաշատ վարկանիշային տարբերությունը
1972թ․ ՖԻԴԵ - ի վարկանիշային ցուցակում Ֆիշերի վարկանիշը 2785 էր՝ 125 միավորով ավելի, քան երկրորդ ամենաբարձր վարկանիշ ունեցող խաղացող, ապա աշխարհի չեմպիոն Բորիս Սպասսկիին էր (2660)։
22․Առաջնության ամենակարճ վճռական խաղը
Ամենակարճ պարտիան խաղացվել է 2012թ․ աշխարհի առաջնության ժամանակ Վիշվանաթան Անանդի և Բորիս Գելֆանդի միջև։ Կատարվել է ընդամենը 17 քայլ և ավարտվել վերջինիս հրաժարականով։
23․ՖԻԴԵ-ի պաշտոնական ամենաբարձր վարկանիշը
Ամենաբարձր վարկանիշ ունեցող խաղացողը ըստ ՖԻԴԵ - ի վարկանշային ցուցակի Մագնուս Կարլսենն է 2872 միավորով, որին նա արժանացել է 2013 թ․ փետրվար ամսին։
23․Ամենաբարձր "կենդանի վարկանիշը"
Մագնուս Կարլսենը ունի երբևէ ամենաբարձր "կենդանի վարկանիշը"՝ 2878,9, որին նա արժանացել է 2013թ․ մարտին։
24․Զուգահեռ անցկացված ամենաշատ կույր խաղերը
Ռեկորդը սահմանել է Գերման Մարկ Լենգը 2011 թ․ նոյեմբերին՝ կույր խաղալով միառժամանակ 46 հակառակորդի դեմ։Նա ունեցել է 25 հաղթանակ, 19 ոչ ոքի և ընդամենը 2 պարտություն։
25.Ամենաուշ կատարված տեղափոխությունը
Neshewat - Garrison, Դետրոիտ 1994թ․ և Somogyi - Black, Նյու Յորք 2002թ․ սևերը տեղափոխություն են կատարել 48-րդ քայլում։
Նյութը պատրաստեց Շուշանիկ Շահբազյանը։