chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

10 պատճառ, թե ինչու մարդիկ շախմատ լավ չեն խաղում

2019-Sep-17
10 պատճառ, թե ինչու մարդիկ շախմատ լավ չեն խաղում

Մոլորակի բնակչության 8.6 %-ը կամ մոտ 700 միլիոն մարդ զբաղվում է շախմատով: Նրանց մեծամասնությունը երբեք չի հասնում վարկանշային 1000 միավորին, որը բնորոշ է սկսնակ խաղացողներին: Կան տարբեր պատճառներ, թե ինչու են որոշ մարդիկ շախմատ վատ խաղում: Ձեզ ենք ներկայացնում այդ պատճառները և դրանք շտկելու միջոցները:

1.Շախմատին լուրջ չվերաբերվելը.

Շատ սկսնակ շախմատիստներ չեն մտածում խաղի արդյունքի մասին: Նրանք շախմատ են խաղում պարզապես իրենց հաճույքի համար` առանց մրցակցության և հաղթանակի տրամադրվածության:

 

Ինչպե՞ս շտկել այս խնդիրը.

Առաջին հերթին պետք է շախմատին լուրջ վերաբերվել և շատ ժամանակ տրամադրել պարապմունքներին:

2. Շուտ հանձնվելը.

Որոշ մարդիկ սկսում են շախմատ խաղալ և ընդամենը 1-2 խաղից հետո հանձնվում են: Եթե սկսնակ խաղացողը մի քանի խաղ հաղթում է, ապա որոշում է շարունակել և նոր հաջողությունների հասնել: Իսկ եթե մի քանի խաղ անընդմեջ պարտվում է, ապա հեշտությամբ հանձնվում է` ասելով, որ շախմատն իր համար չէ:

 

Ինչպե՞ս շտկել այս խնդիրը.

Պարտություններից հետո չի կարելի հանձնվել: Պետք է հաճախ մրցել տարբեր կարգերի շախմատիստների հետ, պրոֆեսիոնալ մրցաշարերին հետևել, շախմատային գրքեր և ամսագրեր ընթերցել և աստիճանաբար հասկանալ` արդյոք շախմատը քեզ համար է, թե ոչ: Շատ հանրահայտ մարդիկ են զբաղվում շախմատով:

3. Սեփական խաղը կատարելագործել չփորձելը.

Շատ մարդիկ շախմատ են խաղում պարզապես իրենց հաճույքի համար: Նրանք միշտ խաղում են նույն սկզբնախաղը, մրցակցին փորձում են ''շախ և մատ'' անել նույն ձևով: Պարտություն կրելիս էլ միշտ նույն ձևով են պարտվում: Սա հանգեցնում է նրան, որ շատ խաղացողներ որոշ ժամանակ անց ասում են, որ շախմատը ձանձրալի է և դադարում են դրանով զբաղվել:

 

Ինչպե՞ս շտկել այս խնդիրը.

Պետք է միշտ վերլուծել խաղը, վերհիշել խաղի դրվագները և գտնել թույլ տված սխալները: Այնուհետև փորձել շտկել դրանք: Կտեսնեք, որ լավ շախմատ խաղալուն զուգահեռ ավելի մեծ հաճույք կստանաք դրանցից:

4. Քայլերը չհաշվարկելը.

Շատ սկսնակ խաղացողներ չեն հաշվարկում իրենց հետագա քայլերը և մեկ քայլից ավելի չեն մտածում: Հաճախ գործի են դնում իրենց ինտուիցիան որոշելու համար` քայլը հաջող է, թե ոչ: Չնայած նրան, որ ինտուիցիան կարևոր է ցանկացած շախմատիստի համար, այնուամենայնիվ հետագա քայլերը հաշվարկելով, կարելի է ավելի շատ խաղերում հաղթել, քան պարզապես հույսը դնելով հաջողության և ինտուիցիայի վրա:

 

Ինչպե՞ս շտկել այս խնդիրը.

Պետք չէ առանց խաղատախտակը դիտելու քայլեր կատարել: Առնվազն 1-2 քայլ պետք է նախօրոք հաշվարկել: Իսկ ավելի հմտանալուց հետո հնարավոր է 3-4 քայլ հաշվարկել: Գրոսմաստերները կարող են մինչև 20 քայլ հաշվարկել:

5. Խաղաքարերը հեշտությամբ զիջելը.

Շախմատի կարևոր սկզբունքներից մեկը սա է. ''Եթե չեք ցանկանում խաղասկզբում պարտվել, ապա առանց պատճառի խաղաքարերը մրցակցին մի զիջեք'': Սկսնակ խաղացողները հենց այստեղ են շատ սխալներ թույլ տալիս: Նրանք ավելի շատ կենտրոնանում են երկրորդական բաների վրա և մոռանում են իրենց զինվորները կամ այլ խաղաքարերը անվտանգ դիրքեր տեղափոխելը: Արդյունքում շատ խաղաքարեր են կորցնում և պարտվում են պարտիան:

 

Ինչպե՞ս շտկել այս խնդիրը.

Նախքան որևէ քայլ կատարելը, համոզվել, որ բոլոր խաղաքարերն անվտանգ գոտում են:

6. Շախմատում առաջընթացին թերահավատորեն վերաբերվելը.

Որոշ խաղացողներ կարծում են, որ անհնար է շախմատում առաջընթաց ունենալ: Նրանք մտածում են, որ շախմատում մեծ հաջողություններ ունենալը կախված է IQ-ից, որը զարգացնել հնարավոր չէ: Չենք կարող հստակ ասել, թե IQ-ն հնարավոր է բարելավել, թե ոչ, բայց 100 %-ով համոզված ենք, որ ցանկացած շախմատիստ, անկախ ուժեղ կամ թույլ լինելուց, կարող է բարելավել իր խաղը, եթե ճիշտ ձևով մարզումներն անցկացնի:

 

Ինչպե՞ս շտկել այս խնդիրը.

Պետք է այնպիսի ծրագրերով պարապել, որոնք ներառում են խաղի սկզբնամասի, վերջնամասի տակտիկաներ, հարձակման տեխնիկա և այլն:

7. Սեփական սկզբնախաղով խաղալը.

Չնայած սա լավ տարբերակ է մրցակցին անակնկալի բերելու համար, այնուամենայնիվ, սեփական սկզբնախաղով խաղալ խորհուրդ չի տրվում: Շախմատում պետք է խուսափել այսպես կոչված ''հեծանիվ հայտնագործելուց'': Ստանդարտ սկզբնախաղերով խաղալը ավելի լավ է, քանի որ դրանք ստեղծվել են խաղաքարերը հնարավորինս հարմար դիրքեր տեղափոխելու համար:

 

Ինչպե՞ս շտկել այս խնդիրը.

Առաջին հերթին պետք է սև և սպիտակ դաշտերի համար մեկական ստանդարտ սկզբնախաղ սովորել: Այնուհետև աստիճանաբար այս հիմքի վրա տարբերակներ ստեղծել:

8. Խաղային պլան չունենալը.

Շախմատում խաղային պլան ունենալը շատ կարևոր է:

 

Ինչպե՞ս շտկել այս խնդիրը.

Խաղերի ժամանակ պետք է նախօրոք մշակված պլան ունենալ: Պարտադիր չէ, որ այն միանգամայն անթերի լինի, բայց միշտ պետք է պատկերացում ունենալ հաջորդ քայլի մասին: Այնպիսի դեպքերում պլան ունենալը, ինչպիսիք են տեղափոխությունը, նավակների ճիշտ շարժումները չափազանց կարևոր են հաջողության հասնելու համար:

9. Խաղատախտակն ամբողջությամբ տեսնել չկարողանալը.

Շատ սկսնակ խաղացողներ դժվարանում են խաղատախտակն ամբողջությամբ տեսնել: Իհարկե նրանք տեսնում են խաղատախտակը, բայց չեն տեսնում այն վտանգը, որը գալիս է մրցակցի խաղաքարերից: Սա հանգեցնում է թագուհու կորստի և ''շախ-մատ'' լինելուն: Երբեմն նույնիսկ գրոսմայստերներն են ''մատ'' լինում այդ պատճառով:

 

Ինչպե՞ս շտկել այս խնդիրը.

Հավասարապես նայել բոլոր խաղաքարերին: Եթե մրցակցի խաղաքարերը հեռու են ձեր թագավորից, ապա դա չի նշանակում, որ ձեզ վտանգ չի սպառնում:

10. ''Շախ և մատ'' անել չփորձելը.

Սա գուցե նախորդ կետի շարունակությունն է: Որքան էլ, որ զարմանալի է, շատ սկսնակ շախմատիստներ առաջին հերթին մտածում են թագուհու, քան թագավորի անվտանգության մասին: Սա հաճախ հանգեցնում է անսպասելի ''մատ''-ի:

 

Ինչպե՞ս շտկել այս խնդիրը.

Առաջին հերթին կարևոր է վտանգը ներքուստ զգալ: Պետք է միշտ ստուգել թագավորի վրա հարձակման հավանականությունը: Այսպես կկարողանաք բազմաթիվ պարտիաներ փրկել` խուսափելով ''մատ''-ից:



 

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր