chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Մանուել Պետրոսյանը` գիմնազիադայի չեմպիոն

2021-Apr-11
Մանուել Պետրոսյանը` գիմնազիադայի չեմպիոն

ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու 15-ամյա Մանուել Պետրոսյանը ոսկե մեդալ նվաճեց Բրազիլիայի Հանրապետության մայրաքաղաք Բրազիլիայում անցկացված համաշխարհային դպրոցական խաղերում` գիմնազիադայում: Պետրոսյանը շրջանային մրցակարգով անցկացված մրցաշարում առաջին տեղը գրավեց` 6 հնարավորից վաստակելով 4,5 միավոր:

Մրցաշարին մասնակցում էին Հայաստանի, Բրազիլիայի, Պորտուգալիայի եւ Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչները: 

Նյութը՝ Armchess