Քանի որ շախմատը մեզ է հասել դեռ շա՜տ վաղուց և ունի հարուստ պատմություն, հետաքրքիր փաստերի պակաս այս ինտելեկտուալ խաղի մասին չկա։ Ստորև առաջարկում ենք ծանոթանալ շախմատի առավել հետաքրքրաշարժ 20 փաստի:
- Չկրկնվող շախմատային պարտիաների հնարավոր քանակն ավելին է, քան ամբողջ տիեզերքում էլեկտրոնների քանակը: Էլեկտրոնների քանակը մոտավորապես 10^795 է, իսկ չկրկնվող շախմատային պարտիաներինը` 10^1205:
- Մեկ շախմատային պարտիան կարող է տևել 5949 քայլ:
- 1966 թվականին Բոբոցորի և Իրկովի միջև տեղի ունեցած խաղի ժամանակ փոխատեղում (ռակիրովկա) քայլն իրականացնելու համար պահանջվեց 42 քայլ, որն ամենաերկարն է շախմատի պատմության մեջ:
- 1561 թվականին փոխատեղումը կատարվում էր երկու քայլով: Սկզբում անհրաժեշտ էր նավակը տեղափոխել B1, իսկ հաջորդ քայլին թագավորը` N1:
- ''Շախ և մատ'' տերմինը գալիս է պարսկերեն '' Շահ մատ'' բառակապակցությունից, որը թարգմանաբար նշանակում է '' թագավորը մահացած է'':
- Շախմատային ամենաերկար խնդիրը ստեղծվել է Բլեթի Օտտոյի կողմից: Այն բաղկացած է 290 քայլից:
- 1973 թվականին Կլևելենդում կայացած շախմատային մրցաշարի ժամանակ ոստիկանությունը հանկարծակի ներխուժեց ներս և կասեցրեց մրցաշարի ընթացքը: Մրցաշարի ղեկավարը ձերբակալվեց, իսկ շախմատային խաղատախտակները բռնագրավվեցին: Կազմակերպիչները կասկածվում էին պայմանավորված խաղադրույքների մեջ:
- Արքայի քայլերի հնարավոր քանակը 122 միլիոնից ավելի է:
- Պաշտոնապես շախմատային ամենաերկար խաղը տևել է 269 քայլ, իսկ պարտիան ավարտվել է ոչ ոքի:
- Սկզբնական դիրքից երկու քայլով մատ անելու 8 տարբեր ձև կա, իսկ 3 քայլով մատ անելու ` 355:
- 1280 թվականին Իսպանիայում ստեղծվեց զինվորով քայլի նոր տեսակ, որը հնարավորություն էր տալիս մեկ քայլի ժամանակ առաջանալ երկու վանդակով:
- Գերմանացի էմանուել Լասկերը Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը կրել է 26 տարի 337 օր, որն ավելի է, քան ցանկացած այլ աշխարհի չեմպիոնի գրանցած արդյունք:
- 1985 թվականին Սովետական Միության շախմատիստ Գարի Կասպարովը դարձավ պատմության մեջ աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը` 22 տարեկան 210 օրական հասակում:
- Սև և սպիտակ վանդակներից բաղկացած առաջին խաղատախտակը ստեղծվել է Եվրոպայում 1090 թվականին:
- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մի շարք բարձրակարգ շախմատիստներ մասնակցում էին այսպես կոչված ''ծածկագրերի կոտրման'' շարժմանը: Բրիտանացի շախմատիստներ Հարի Գոլոմբեկը, Ստյուարտ Միլներ-Բերին և Օ'դ Ալեքսանդրը միավորվեցին այն թիմում, որը կոտրեց հանրահայտ Նազի Էնիգմայի ծածկագիրը:
- Պարզաբանում
1932 թվականին լեհ գիտնականներ Մարիան Ռեջևսկին,Հենրիկ Զիգալսկին, Ջերզի Ռոսիցկին կոտրեցին պատերազմի ժամանակ օգտագործվող Էնիգմա սարքերի ծածկագրերը: Իսկ պատերազմի ավարտից հետո լեհերը իրենց ունեցած տեղեկություններն ուղարկեցին վերոհիշյալ շախմատիստներին, ովքեր էլ վերծանեցին Էնիգմա սարքերը:
- 1972 թվականին Ռեյկյավիկում կայացած Ֆիշեր-Սպասսկի պարտիայի ժամանակ ռուսները Սպասսկիի անկայուն խաղը կապեցին Ֆիշերի աթոռի հետ: Իսլանդական կառավարությունը Ֆիշերի աթոռի մոտակայքում ոստիկանության 24-ժամյա հսկողություն սահմանեց: Այդ ընթացքում աթոռը ենթարկվեց քիմիական և ռենտգենյան ճառագայթներով հետազոտությունների, սակայն արտասովոր ոչինչ չհայտնաբերվեց:
- 1883 թվականին Թոմաս Ուիլսոնը ստեղծեց շախմատային առաջին մեխանիկական ժամացույցը: Մինչ այդ օգտագործում էին ավազով լցված ժամացույցները: Դրանք առաջին անգամ օգտագործվել են 1862 թվականին Լոնդոնում:
- Շախմատային ծալվող խաղատախտակը հայտնագործվել է 1125 թվականին շախմատ խաղացող մի հոգևորականի կողմից: Երբ եկեղեցին արգելեց հոգևորականներին շախմատով զբաղվել, նա խաղատախտակը բաժանեց երկու մասի և ծալեց այնպես, կարծես մեկը մյուսի վրա երկու գրքեր էին դրված:
- Շախմատիստի երբևէ արձանագրած վատագույն արդյունքը պատկանում է կանադացի Մաքլոդին, ով 1889 թվականին Նյու Յորքում կայացած մրցաշարի ժամանակ պարտվեց 31 խաղում:
- 1924 թվականին Նյու Յորքում կայացած միջազգային մրցաշարի ժամանակ Ֆրենկ Մարշալը դարձավ առաջին ամերիկացին, ով պարտության մատնեց Սովետական Միության շախմատիստի:Նա ԱՄՆ չեմպիոնի կոչումը կրեց 30 տարի, սակայն այդ ընթացքում չեմպիոնական տիտղոսը պաշտպանեց ընդամենը մեկ անգամ, երբ 1923 թվականին պարտության մատնեց Էդ. Լասկերին; Նա առաջին գրոսմաստերն էր, ով միաժամանակ 100-ից ավելի հանդիպում անցկացրեց:
Նյութի 1-ին մասը կարդացեք այստեղ։