Հոկտեմբերի 25-ից դեկտեմբերի 4-ը Հայաստանի տղամարդկանց և կանանց ազգային հավաքականները կգտնվեն Ծաղկաձորում, որտեղ կանցկացնեն ուոսումնամարզական հավաք: Տեղեկացնում ենք, որ այս հավաքը միտված է Եվրոպայի և աշխարհի թիմային առաջնություններին նախապատրաստվելուն: Նոյեմբերի 7-18 Վարշավայում կընթանա Եվրոպայի թիմայն առաջնությունը , որին կմասնակցեն Հայաստանի տղամարդկանց և կանանց ազգային հավաքականները, իսկ նոյեմբերի 24 –ից դեկտեմբերի 6-ը մեր տղաների թիմը Անթալիայում կմասնակցի աշխարհի թիմային առաջնությանը: