chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Արոնյանը՝ 2-րդ տեղում. ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների վարկանիշը

2021-Feb-28
Արոնյանը՝ 2-րդ տեղում. ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների վարկանիշը

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների վարկանշային ցանկը: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը վերադարձել է «2800-ի ակումբ», հավաքելով ռեյտինգային 2801 միավոր:


Այս ցուցանիշը երկրորդն է աշխարհում, նորվեգացի Մագնուս Կարսլենից հետո, որի վարկանիշը 2870 է:


Հիշեցնենք, որ հոկտեմբերինի Արոնյանը դարձավ Մեծ Սաղավարտի հաղթող, որն անցկացվում էր Բիլբաոյում:


Հավելենք նաև, որ շախմատիստների թոփ-100-յակում հայտնվել են ևս չորս հայ գրոսմայստերներ. Սերգեյ Մովսեսյանը (2700), Վլադիմիր Հակոբյանը (2681), Գաբրիել Սարգսյանը (2676) և Տիգրան Լ. Պետրոսյանը (2660):


ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակը՝


1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - 2870
2. Լևոն Արոնյան (Հայաստան) - 2801
3. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - 2793
4. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - 2786
5. Ալեքսանդրե Գրիշչուկ (Ռուսաստան) – 2785
49. Սերգեյ Մովսեսյան (Հայաստան) – 2700
63. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան) – 2681
71. Գաբրիել Սարգսյան (Հայաստան) - 2676
89. Տիգրան Լ. Պետրոսյան (Հայաստան) - 2660

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր