Հաճախ միայն վերջնախաղից է սկսվում իսկական պայքարը:
* * *
Ոչ-ոքի կարող է գրանցվել ոչ միայն քայլերի եռակի կրկնությամբ, այլև մեն-միակ սխալ քայլի հետևանքով:
* * *
Համեստ է միայն հաղթողը:
* * *
Շախմատիստները ամենից շատ նյարդայնանում են նրանից, որ նյարդայնանում են:
* * *
<<Թեևը>> ավելի ուժեղ է, քան <<եթեն>>:
* * *
Նա, ով համարձակվում է` պետք է պարտվի: Նա, ով չի համարձակվում` պարտվում է:
* * *
Շախմատում կա միայն մեկ սխալ` մրցակցի գերագնահատումը:
* * *
Կարողանալ շախմատ խաղալ` նշանակում է ջանալ խաղալ ավելի լավ:
* * *
e2 - e4 քայլից հետո սպիտակների պարտիան արդեն մոտենում է ավարտին: