Պոլսահայ շախմատիստ Սարվեն Չակմակը Ստամբուլի փառատոնի ծրագրով անցկացված կայծակնային մրցաշարում 7 հնարավորից վաստակեց 6 միավոր եւ 121 մասնակիցների մեջ բաժանեց 2-7-րդ տեղերը: Սարվենը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Մուստաֆա Իլմազից (Թուրքիա):