chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

6 հետաքրքիր փաստ Ալյոխինի մասին

2017-Mar-14
6 հետաքրքիր փաստ Ալյոխինի մասին

Նրա իսկական ազգանունը եղել է Ալեխին (Алехин), այլ ոչ թե Ալյոխին(Алёхин) , ինչպես սխալմամբ սկսում են անվանել նրան հետագայում՝ չնայած նրա դեմ լինելուն։

 

Ալյոխինը ուներ ֆենոմենալ հիշողություն։ Մի անգամ նա դիմեց պատահական անցորդի․

-Բարի օր պրն Պոլուեկտով։

-Իսկ մենք ծանո՞թ ենք։

-Ոչ, բայց 4 ամիս առաջ ես դեղատանը կանգնած էի հերթի Ձեր ետևից։ Ձեր 6 տարեկան աղջկա՝ Աննայի համար հազի դեղ էր անհրաժեշտ, որի դեղատոմսը Դուք հանեցիք կոկորդիլոսի կաշվից դրամապանակից և մեկնելով այն դեղագործին՝ ասացիք Ձեր ազգանունը։

Երբ ինչ-որ մեկը գովում էր նրա հիշողությունը, նա պատասխանում էր տխուր, որ միայն այն հիշողությունն է լավը, որը կարողանում է դեն նետել աղբը, իսկ իրեն դա չի հաջողվում։ Չնայած դրան՝ նա անընդհատ մոռանում էր իր իրերը հյուրանոցներում ու ռեստորաններում։

 

Ալյոխինը պաշտում էր կատուներին։ Նա ուներ Չեսս (անգլերեն chess-շախմատ) անունով կատու, ով ուղեկցում էր նրան բոլոր խաղերում։ Մի անգամ, երբ կատուն անհետանում է, նա կանգնեցնում է խաղը։

Ալյոխինի կատուն

Հանրությանը հայտնի լինելով որպես շախմատիստ՝ Ալյոխինը ուներ բոլորովին այլ մասնագիտություն: 1914 թվականին նա ավարտեց Կայսերական իրավագիտության վարժարանը և կցվեց արդարադատության դեպարտամենտին:

 

Ալյոխինը ամուսնացած է եղել չորս անգամ, և ըստ լուրերի՝ նրա բոլոր կանայք իրենից տարիքով մեծ են եղել: Ժառանգ նրան պարգևել է միայն երկրորդ կինը՝ ակտիվ հասարակական գործիչ Շվեցարիայի քաղաքացի Աննա-Լիզան: Սակայն բաժանումից հետո նա տղային տարել է իր հետ, և Ալյոխինի շփումը որդու հետ սահմանափակվել է կարճատև հանդիպումներով՝ Շվեցարիայում եղած մրցաշարերի ժամանակ:

 

1946 թ.-ի մարտի 24-ին պետք է տեղի ունենար Ալյոխին-Բոտվիննիկ մրցաշարը, սակայն մարտի 23-ի առավոտյան նրան հյուրանոցի իր համարում մահացած են գտել՝ բազկաթոռին թիկնած: Ըստ բժիշկների վարկածի՝ մահվան պատճառը եղել է շնչահեղձությունը, որը առաջացել է շնչուղիներում հայտնված մսի կտորից: Եղել է նաև վարկած, որ նրան թունավորել են: