1927 թվականին շախմատային օլիմպիադայում Չեխոսլովակիա-Շվեյցարիա մրցախաղում գրոսմայստեր Ռիխարդ Ռետին որոշեց հավասար դիրքում ոչ-ոքի առաջարկել վարպետ Իոներին, բայց, թիմային մրցումներում ընդունված կարգի համաձայն, ցանկացավ նախ խորհրդակցել իր թիմի ավագի հետ:
Բայց, երբ Ռետին ավագից թույլտվություն ստանալուց հետո վերադարձավ խաղատախտակի մոտ, Իոները ձեռքը մեկնեց նրան և հանձնվեց:
Երբ հակառակորդներն սկսկեցին վերլուծել պարտիան, պարզվեց, որ Իոները չէր տեսել դեպի ոչ-ոքին տանող հասարակ ուղին և իր դիրքը համարել էր պարտված