chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Կապաբլանկայի կանայք

2017-Mar-11
Կապաբլանկայի կանայք

Խոսե Ռաուլ Կապաբլանկան ոչ միայն տաղանդավոր շախմատիստ էր, այլև շատ գեղեցիկ տղամարդ։ Նա բավականին բարձրահասակ էր, լայնաթիկունք և ուներ արիստոկրատի արտաքին։ Նա ոչ միայն արտաքնապես էր աչքի ընկնում, այլև իր դաստիարակությամբ, նուրբ ու զուսպ շարժուձևով, թեթև ու հանգիստ շփումով: Կապաբլանկան շատ լավ հասկանում էր թատրոնից, բալետից, երաժշտությունից։ Հիանալի խաղում էր թենիս։

Իհարկե պարզ է, որ նման տղամարդը կանանց կողմից ուշադրության պակաս չէր ունենա։ Ինքը ևս սիրում էր գեղեցիկ սեռին։ 1921 թվականին նա ամուսնանում է իրենից 5 տարի փոքր Գլորիա Սիմոնա Բետանկուռի  հետ։ Ասում են, որ այդ ամուսնությունով մեծն շախմատիստը ցանկանում էր մոռանալ դերասանուհի Կոնչիտա Վելասկեսին, ում հետ նա բուռն սիրավեպ էր ունեցել։ Բայց ամուսնությունը դրան չի օգնում։ Դերասանուհի Կոնչիտա Վելասկեսին Կապաբլանկան ևս մեկ անգամ հանդիպում է ինչ-որ բարձրաշխարհիկ երեկույթի ժամանակ, և նրանց սիրավեպը վերսկսվում է՝ այս անգամ ավելի բուռն։ Նրանց կապը վերջնականապես կտրում է ավտովթարը, որը խլում է Կոնչիտայի կյանքը։

Կնոջ՝ Գլորիայի հետ մի քանի տարվա համատեղ կյանքի ընթացքում ծնվում են նրանց աղջիկն ու տղան, ում ծնողները փոխանցում են իրենց իսկ անունները՝ Գլորիա և Խոսե Ռաուլ։ Ասում են, որ Կապաբլանկան սիրող և հոգատար հայր էր իր երեխաների համար։ Սակայն վերջինս շատ էր ճանապարհորդում և փոխում սիրուհիներին։ Սիրեկան ուներ նաև կինը՝ Գլորիան։ Այդ ընթացքում շախմատի աշխարհի 3-րդ չեմպիոնը Նյու-Յորքում հանդիպում է Օլգա Չեգոդաևային։ Նա այնքան է տարվում վերջինիս գեղեցկությամբ, որ այլևս ոչ մի կնոջ ուշադրություն չի դարձնում։

Կապաբլանկայի կանայք

Օլգա Կապաբլանկայի հուշերից․ «Բոլորը սկսեցին պարել, բացի մեկից։ Ես զգացի, որ նա փորձում է հայտնվել կողքիս։ Նա ցածր, բայց հստակ ձայնով ասաց․ «Մի օր մենք կամուսնանաք»։ Երբ պատրաստվում էի տուն գնալ, նա մոտեցավ և ասաց․ «Խնդրոմ եմ, տվեք ինձ Ձեր հեռախոսահամարը և թույլ տվեք զանգահարել Ձեզ։ Իմ անունը Կապաբլանկա է»։ Հաջորդ առավոտ լսվեց հեռախոսի ձայնը։ Դա Կապաբլանական էր»։

Լինելով դեռ ամուսնացած Գլորիայի հետ՝ Կապաբլանկան սկսում է ապրել Օլգայի հետ։ 4 տարվա համատեղ կյանքից հետո միայն` 1938թ․ նա ամուսնալուծվում է և կրկին ամուսնանում։

 Օլգան ուղեկցում էր ամուսնուն բոլոր մրցաշարերին։ Նրանք անբաժան զույգ էին։ Սակայն նրանց երջանկությունը այնքան էլ երկար չի տևում։ 1942թ․ Կապաբլանկան մահանում է ինսուլտից՝ 53 տարեկան հասակում։ Օլգան ապրում է ևս գրեթե կես դար և մահանում 95 տարեկան հասակում՝ ամուսնանալով ևս 2 անգամ։ Նրա վերջին ամուսինը դառնում է ադմիրալ Ջոզեֆ Կլարկը։

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր