chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Կայացավ Էդուարդ Մնացականյանի հուշամրցաշարը

2017-Mar-27
Կայացավ Էդուարդ Մնացականյանի հուշամրցաշարը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի է ունեցել հայկական շախմատի Մաեստրո Էդուարդ Մնացականյանի հուշամրցաշաը՝ 57 վետերան-շախմատիստների մասնակցությամբ։ Խաղացվել է 7 տուր, որի արդյունքում 6․5 միավորով հաղթող է ճանաչվել Անդրանիկ Աբրահամյանը: 6 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Գարիկ Խաչատրյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ժորա Համբարյանը:

Էդուարդ Մնացականյանը մահացել է 2016 թվականին կյանքի 78-րդ տարում։ 1958, 1959, 1960, 1962 և 1967 թվականներին նա դարձել է Հայաստանի չեմպիոն:
ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է ուսանողական խաղերի աշխարհի կրկնակի չեմպիոն:
Երկար տարիներ հանդիսացել է Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ: 

Հղումով կարող եք կարդալ 75-րդ տարեդարձին նվիրված հարցազրույցը Էդուարդ Մնացականյանի հետ։

Էդուարդ Մնացականյան․ հարցազրույց