chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Եվգենի Պոստնի. <<Շախմատում հրաշքներ չեն լինում: Հաջողության հասնելու համար պետք է ամբողջովին նվիրվես շախմատին ու քրտնաջան աշխատես>>:

2021-Feb-28
Եվգենի Պոստնի. <<Շախմատում հրաշքներ չեն լինում: Հաջողության հասնելու համար պետք է ամբողջովին նվիրվես շախմատին ու քրտնաջան աշխատես>>:

Chess.am-ը հարցազրույց է կազմակերպել Իսրայելի ազգային հավաքականի շախմատիստ, գրոսմայստեր Եվգենի Պոստնիի հետ: Հիշեցնենք, որ Պոստնին օրեր առաջ գտնվում էր Հայաստանում` Իսրայելի հավաքականի կազմում մասնակցելու Ծաղկաձորում անցկացվող աշխարհի թիմային առաջնությանը: Իսրայելի հավաքականը հավաքեց 8 միավոր և զբաղեցրեց առաջնության 8-րդ հորիզոնականը:

 

Հարգելի Եվգենի, նախևառաջ ուզում եմ հարցնել ինչպե՞ս էիք զգում այստեղ` Հայաստանում:

Ես առաջին անգամ չեմ Հայաստանում, սակայն առաջին անգամ էի լինում Ծաղկաձորում: Հիանալի էր:

 

Ձեզ դուր եկա՞վ Ծաղկաձորը:

Մեր հյուրանոցը քաղաքից բավական հեռու էր, և ամեն դեպքում, նման ուժեղ առաջնությունների ժամանակ տեղանքներ այցելելու ժամանակնակ չի լինում: Համենայն դեպս, տեսարանը, որ ես տեսնում էի իմ հյուրանոցի պատուհանից, շատ գեղեցիկ էր:

 

Հուսով եմ մեկ այլ հնարավորեւթյուն կունենաք Ծաղկաձորը տեսնելու:

Ես նույնպես հուսով եմ:

 

Կպատմե՞ք մի փոքր Ձեր շախմատային ուղուց: Ինչպե՞ս այն սկսվեց:

Սկսել եմ շախմատ խաղալ արդեն 4 տարեկանում: Հայրս է սովորեցրել: Այն ժամանակ մենք Նովոսիբիրսկում էինք, որտեղ էլ ես ծնվել ու մեծացել եմ: Իմ ամենամեծ հաջողությունը Ռուսաստանում, նախքան ընտանիքիս` Իսրայել տեղափոխվելը, մինչև 14 տարեկանների առաջնությունում հաղթելն էր: Մի քանի ամիս անց մենք տեղափոխվեցինք Իսրայել, որտեղ ապրում եմ արդեն 20 տարի: 2002 թվականին դարձա գրոսմայստեր և այդ ժամանակվանից արդեն քիչ թե շատ, բայց պրոֆեսիոնալ շախմատիստ եմ:

 

Սպասու՞մ էիք, որ կդառնաք գրոսմայստեր և կունենաք բարձր վարկանիշ: Երազու՞մ էիք շախմատիստ դառնալու մասին:

Ես միշտ հիացած եմ եղել շախմատով և հաճույք ստացել շախմատ խաղալուց: 16.5 տարեկանում ես որոշեցի թողնել ուսումս համալսարանում և ամբողջապես կենտրոնանալ շախմատի վրա: Ես կենտրոնացա շախմատի վրա և սկսեցի արագ առաջընթաց ունենալ: Արդյունքը երևաց. Ես դարձա ուժեղ գրոսմայստեր և շատ ուրախ եմ իմ կայացրած որոշման համար: Իրականում, ցանկացած շախմատիստ երազում է աշխարհի չեմպիոն դառնալ, սակայն ես բավարարված եմ այն աստիճանով, ինչին հասել եմ:

 

Երբ ես 3 տարեկան էի, հայրս ինձ սովորեցրեց շախմատ խաղալ, իսկ արդեն 5 տարեկանից սկսեցի հաճախել շախմատի դպրոց: Սակայն, 2-րդ կարգ լրացնելուց հետո, հանգամանքների բերումով թողեցի շախմատը: Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչ ես զգում, երբ արդեն գրոսմայստեր ես և քո երկրի ազգային հավաքականի խաղացող:

Հիասքանչ է: Ես հպարտ եմ զգում ներկայացնել իմ երկիրը այնպիսի հեղինակավոր առաջնություններում, ինչպիսիք են աշխարհի և Եվրոպայի առաջնություններն ու օլիմպիադաները: Բայց այն նաև պահանջում է մեծ պատասխանատվություն ու նվիրվածություն:

 

Ի՞նչ կարող եք ասել այս տարվա աշխարհի առաջնության մասին: Ի՞նչ տվեց այն ձեր թիմին ու Ձեզ անհատապես:

Այն շատ հեղինակավոր մրցաշար է, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն թիմերը: Մեր թիմի համար, այս իրադարձությանը մասնակցելն արդեն մեծ ձեռքբերում էր: Ինչ վերաբերում է մրցաշարին, մեր թիմը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Վատ չէր, բայց կարող էր ավելի լավ լինել: Մենք սկզբում լավ սկսեցինք, առաջին եռյակի մեջ էինք, սակայն վերջում մի քանի խաղ տանուլ տվեցինք ու հետ ընկանք: Ես 5 հնարավորից 2 միավոր վաստակեցի, որը լավ արդյունք չէ: Ես գոհ չեմ իմ անձնական ցուցանիշից, բայց շատ ուրախ եմ այս իրադարձությանը մասնակից լինելու համար:

 

Իսկ ի՞նչն էր ձեր թիմին խանգարում ավելի լավ դրսևորվել: Միգուցե լարվածությունն ու մեծ պատասխանատվությու՞նը:

Ցանկացած մրցաշարի, որ ես մասնակցում եմ, կա մեծ լարվածություն: Այսպիսի ուժեղ մրցաշարերում միշտ էլ լարվածութունը մեծ է: Ինչպես միշտ, ամեն մրցաշարից հետո ես վերլուծում եմ իմ պարտիաներն ու եզրահանգումներ անում, որպեսզի բարելավեմ իմ խաղը հետագա մրցաշարերում: Միշտ էլ լինում են ավելի հաջող և պակաս հաջող մրցաշարեր, նորմալ երևույթ է:

 

Ի՞նչ խորհուրդ կտայիք երիտասարդ շախմատիստներին: Ո՞րն է ուղին` դեպի հաջողություն:

Շախմատում հրաշքներ չեն լինում: Հաջողության հասնելու համար պետք է ամբողջովին նվիրվես շախմատին ու քրտնաջան աշխատես:

 

Որո՞նք են ձեր մոտակա պլանները:

Շարունակելու եմ մասնակցել շատ մրցաշարերի տարվա մեջ ավելի քան 100 պարտիա եմ խաղում, չհաշված արագ և կայծակնային շախմատի խաղերը: Իմ հաջորդ մրցաշարը լինելու է Ֆրանսիայի թիմային առաջնությունը, որը տեղի կունենա մայիսի վերջին:

 

Տվյալ հոդվածը անգլերեն ընթերցելու համար հետևեք հղմանը.

http://www.chess.am/interview/Engeny-Postny-2015

Նունե Նազարյան