chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Գաբրիել Սարգսյան. "Հնարավոր է, Դուբայի առաջնությունը վերջին ժամանակների ամենաուժեղ մրցաշարն էր"

2020-Sep-28
Գաբրիել Սարգսյան. "Հնարավոր է, Դուբայի առաջնությունը վերջին ժամանակների ամենաուժեղ մրցաշարն էր"

- Գաբրիել, արագ և կայծակնային շախմատի աշխարհի 2014 թվականի առաջնություններն արդեն պատմություն դարձան. Դուբայում կայացած համաշխարհային ստուգատեսի կայծակնային մրցումներում, Հայաստանի ներկայացուցիչներից, երկրորդ լավագույն արդյունքը, Արոնյանից հետո (6), Ձերն էր՝ 9-րդ հորիզոնական: Ընդհանուր առմամբ, ի՞նչ տվեց Ձեզ ԱՄԷ-ի ներկայացուցչական այդ խոշոր մրցաշարը:

-Դուբայում շատ ուժեղ կազմ էր հավաքվել։ Հնարավոր է, որ վերջին ժամանակների ամենաուժեղ բաց մրցաշարն էր։ Այս մրցաշարն ինձ առաջին հերթին վստահություն տվեց, կարծում եմ՝ Օլիմպիադայում այն ինձ շատ պետք կգա։

եղեկացանք, որ առաջնությունից հետո հայ շախմատիստներով Աբու Դաբիում հյուրընկալվել եք ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանին: Հետաքրքիր է, Էմիրություններում հանդես գալիս հայ երկրպագուներ ունեի՞ք, որոնք այնտեղ հետևում էին ձեր մրցելույթներին, աջակցում...

-Գաղտնիք չէ, որ մեր ազգը շատ շախմատասեր է, այդ իսկ պատճառով մենք ցանկացած մրցաշարում էլ ունենում ենք ջերմ երկրպագուներ։ Հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանին՝ ջերմ ընդունելության համար։

-Հավանաբար տեղյակ եք, որ այս օրերին Հայաստան էր ժամանել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ում այցն, իսկապես, մեծ իրադարձություն էր ոչ միայն շախմատային աշխարհում։ Ըստ Ձեզ, Հայաստանն ինչո՞վ կարող է զարմացնել աշխարհահռչակ նորվեգացուն, բացի այն, որ օլիմպիական եռակի չեմպիոն շախմատային հավաքական ունի։

-Իհարկե, ողջունելի է, որ Մագնուսը Հայաստանում է։ Կարծում եմ, հատկապես երեխաների համար շատ ոգևորիչ էր Մագնուսի այցը։ Իսկ Մագնուսին, միանշանակ, կարող ենք զարմացնել շախմատի հանդեպ մեր ժողովրդի այդքան մեծ սիրով։ Դա հենց այն է, ինչը նա չի կարող տեսնել ոչ մի այլ երկրում։

- Հայաստանից կտրուկ անցում կատարենք Բրազիլիա. գիտենք, որ անտարբեր չեք նաև ֆուտբոլի նկատմամբ: Այս օրերին ընթանում է այդ մարզաձևի աշխարհի առաջնությունը: Խաղերին հետևելու առիթը, թերևս, բաց չեք թողնում, բայց, հատկապես, ո՞ր հավաքականին եք երկրպագում:

-Այս տարի, իսկապես, յուրահատուկ առաջնություն է, անսպասելի արդյունքների առումով։ Ես դեռ շատ վաղուց Իսպանիայի և Արգենտինայի երկրպագուն եմ, բայց, կարծում եմ, հաղթելու հիմնական ֆավորիտը Գերմանիայի հավաքականն է։

 Աղբյուր` Armsport.am

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր