chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Պենտալա Հարիկրիշնա. <<Հայաստանն ունի հզոր շախմատային մշակույթ և հիանալի թիմային ոգի>>:

2021-Feb-28
Պենտալա Հարիկրիշնա. <<Հայաստանն ունի հզոր շախմատային մշակույթ և հիանալի թիմային ոգի>>:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հնդկաստանի ազգային հավաքականի շախմատիստ Պենտալա Հարիկրիշնայի հարցազրույցը` հատուկ chess.am-ի համար:

 

Ինչպես գիտենք, աշխարհի թիմային առաջնությունը նոր է ավարտվել: Ինչպիս՞ն են Ձեր տպավորորթյունները:

Ես առաջին անգամ Հայաստան եկել եմ 2000 թվականին: Երևանում խաղացի աշխարհի երիտասարդ շախմատիստների առաջնություն: Սա իմ երկրորդ այցելությունն է Հայաստան: Այստեղ շատ գեղեցիկ է և հետաքրքիր:

Հնդկաստանը լավ սկսեց, բայց չկարողացավ մինչև վերջ տանել: 8-րդ տուրը, որը Հայաստանի հավաքականի հետ էր, ամենակրիտիկականն էր մեր թիմի համար, քանի որ 7-րդ տուրից հետո շատ թիմեր հավասար միավոր էին վաստակել և մեդալ ստանալու հնարավորություն ունեին: 9-րդ հորիզոնականը հիասթափեցնող արդյունք է մեզ համար: Սակայն մենք այս առաջնությունից դասեր քաղեցինք հետագայում մեր խաղը բարելավելու համար:

 

Ինչպե՞ս էիք Ձեզ զգում Հայաստանում:

Հրաշալի էր: Ինձ դուր եկավ Ծաղկաձորը, սակայն Երևան այս անգամ չայցելեցի:

 

Ինչպիսի՞ զգացողություն է լինել շախմատի հայրենիքից: Կարծում եմ առավել դժվար է խաղալ Հնդկաստանի ազգային հավաքականում, կարծես թե պատասխանատվությունը կրկնապատկվում է: Ի՞նչ կասեք այդ մասին:

Ես երջանիկ եմ, որ շախմատի հայրենիքից եմ: Ինձ համար շատ հաճելի է խաղալ Հնդկաստանի համար: Ես Հնդկաստանի հավաքականում խաղում եմ սկսած 1998 թվականից: Իմ առաջին օլիմպիադան եղել է 2000 թվականին Իստանբուլում, երբ ես 14 տարեկան էի: Ուստի ես զգում եմ պատասխանատվության չափը, որ  ես ունեմ իմ երկրի համար խաղալիս: Միևնույն ժամանակ, ես հաճույք եմ ստանում Հնդկաստանի համար խաղալուց և փորձում եմ մեր թիմի մեջ իմ ներդրումն ունենալ լավագույն ձևով:

 

Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը հայ շախմատիստների մասին:

Հայաստանն ունի հզոր շախմատային մշակույթ և հիանալի թիմային ոգի, ինչի շնորհիվ նրանք հաջողակ են օլիմպիադաներում և այլ առաջնություններում: Լևոնը հրաշալի շախմատիստ է, մյուսները նույնպես ուժեղ խաղացողներ են:

 

2001 թվականին Դուք դարձաք Հնդկաստանի ամենաերիտասարդ գրոսմայստերը: Ինչպիսի՞ զգացում էր դա 15-ամյա պատանու համար: Ձեր ամբողջ օրը լցված էր շախմատո՞վ, ոչ մի այլ զբաղմունք ու հոբբի՞:

Շատ հաճելի զգացում է դառնալ գրոսմայստեր 15 տարեկանում և լինել Հնդկաստանի ամենաերիտասարդ գրոսմայստերը: Համենայնդեպս ես ժամերով չէի պարապում: Շախմատի մեջ ես տեսնում էի ուրախություն, զվարճանք և դա ինձ օգնեց լավ խաղալ և դառնալ գրոսմայստեր:

 

Եվ վերջում կցանկանայի լսել Ձեր խորհուրդը երիտասարդ խաղացողներին, ովքեր ցանկանում են հաջողություններ ունենալ շախմատում: Ի՞նչն է ամենակարևորը տվյալ դեպքում:

Քրտնաջան աշխատել և հաճույք ստանալ շախմատ խաղալուց և վերլուծելուց: Պետք է բալանսի մեջ պահել, թե ինչքան օգուտ կարող ես ստանալ համակարգչային մեխանիզմներից:

 

Հարցազրույցը վարեց Նունե Նազարյանը

 

Հոդվածն անգլերենով ընթերցելու համար հետևեք հղմանը.

http://www.chess.am/interview/Pentala-Harikrishna-May-15

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր