chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Կայացավ Հայաստանի վետերանների առաջնության 6-րդ տուրը

2018-Mar-28
Կայացավ Հայաստանի վետերանների առաջնության 6-րդ տուրը

Շարունակվում է Վետերանների առաջնությունը։ Մարտի 28-ին Շախմատի կենտրոնական տանը տեղի ունեցավ 6-րդ խաղափուլը։ Արդյունքում մինչև 65 տարեկան տարիքային խմբում միանձնյա առաջատարն է Ռոման Հակոբովը` 4.5 միավորով։ Նրան 4 միավորով հաջորդում է Հայրապետյան Վլադիմիրը։ Մրցաշարի ամբողջական արդյունքին ծանոթացեք այստեղ։

65 տարեկանից բարձր տարիքային խմբում Աշոտ Ավետիսյանը 6 հնարավորից 6 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նրան 5 միավորով հաջորդում է Ադոլֆ Դեմիրխանյանը։ Ամբողջական արդյունքներ։

Վաղը՝ մարտի 29-ին, կկայանա 7-րդ տուրը։