chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Մեկնարկել է Հայաստանի վետերանների առաջնությունը

2018-Mar-24
Մեկնարկել է Հայաստանի վետերանների առաջնությունը

Մարտի 23-ից Շախմատի կենտրոնական տանը մեկնարկեց Հայաստանի վետերանների առաջնությունը։ Մասնակցում են 50 տարեկանից բարձր վարկանիշ ունեցող շախմատիստները։ Մրցաշարն անցկացվելու է երկու տարիքային խմբում՝ մինչև 65 տարեկան և 65 տարեկանից բարձր։ Առաջին տարիքային խմբում մասնակցում են 25, երկրորդում՝ 37 շախմատիստ։

Բացման արարողությանը ներկա էր Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանը։ Բացման արարողությանն անմիջապես հաջորդեց առաջին տուրը։ Այսօր՝ մարտի 24-ին, տեղի ունեցավ 2-րդ տուրը։ 

Վիճակահանությանն ու արդյունքներին կարող եք ծանոթանալ հղումներով՝

 50 տարեկանից բարձր

 65 տարեկանից բարձր