chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Մեկնարկեց Հայաստանի պատանեկան առաջնության կիսաեզրափակիչ փուլը

2018-Mar-24
Մեկնարկեց Հայաստանի պատանեկան առաջնության կիսաեզրափակիչ փուլը

Մարտի 23-ին Շախմատի ակադեմիայում մեկնարկեց ՀՀ պատանիների և աղջիկների առաջնության կիսաեզրափակիչ փուլը, որին մասնակցում են մինչև 18 տարեկան շախմատիստներ ու շախմատիստուհիներ հետևյալ տարիքային խմբերում

Տղաներ՝ մինչև 10, 12, 14, 16, 18

Աղջիկներ՝ մինչև 10, 12, 14, 16

Մասնակցում են ՀՀ բոլոր մարզերի և Արցախի ներկայացուցիչները՝ շուրջ 500 մասնակից։ Երեկ՝ մարտի 23-ին, բացման արարողությանը հաջորդեց առաջին տուրը։ Այսօր տեղի ունեցավ 2-րդը։ Մրցաշարն անցկացվելու է 9 խաղափուլով՝ առանց հանգստյան օրերի։