chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Norway Chess Classic-ի 4-րդ տուրում Արոնյանը հաղթեց Մամեդյարովին

2018-Jun-02
Norway Chess Classic-ի 4-րդ տուրում Արոնյանը հաղթեց Մամեդյարովին

Երեկ կայացած Norway Chess Classic-ի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը 70-րդ քայլում սպիտակներով առավելության հասավ Մամեդյարովի նկատմամբ։ Հաղթանակ տոնեց նաև Կարյակինը՝ Վաշիե-Լագրավի նկատմամբ։ Նակամուրա-Կարլսեն, Անանդ-Սո զույգերը խաղացին ոչ ոքի, իսկ Կարուանա-Դինգ պայքարը տեղի չունեցավ, քանի որ վերջինս վայր է ընկել հեծանիվից, վնասել ազդոսկրն ու վիրահատվել։ 

Առաջին տեղում շարունակում է մնալ Մագնուս Կարլսենը՝ 3 միավորով։ Կարյակինը 2․5-ով 2-րդն է, Արոնյանը 2-ով կիսում է 3-6-րդ տեղերը։

Այսօր Norway Chess Classic-ում տեղի կունենա 5-րդ տուրը։ Լևոն Արոնյանը սևերով կխաղա Վաշիե-Լագրավի հետ։

Խաղերին միացեք 18։30-ից՝ այստեղ։

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր