chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

"Աշխարհի պատանի աստղեր"-ում Արամ Հակոբյանն ու Շանթ Սարգսյանը գլխավորւմ են մրցաշարային աղյուսակը

2018-May-23
"Աշխարհի պատանի աստղեր"-ում Արամ Հակոբյանն ու Շանթ Սարգսյանը գլխավորւմ են մրցաշարային աղյուսակը

Կիրիշի քաղաքում անցկացվող "Աշխարհի պատանի աստղեր" մրցաշարում անցկացվել է 11 տուրից 7-ը։ Մեր պատվիրակներից Արամ Հակոբյանն ու Շանթ Սարգսյանը ունեն 5-ական միավոր և զբաղեցնում են համապատասխանաբար 1-ին և 3-րդ տեղերը։ Կիրիլ Շևչենկոն լրացուցիչ միավորներով 2-րդն է։

Մամիկոն Ղարիբյանն իր ակտիվում ունի 3․5 միավոր, որով գտնվում է 7-րդ տեղում։

Այսօր տեղի են ունենալու 8-րդ տուրի խաղերը։ 

"Աշխարհի պատանի աստղեր"-ի արդյունքներին ավելի մանրամասն կարող եք ծանոթնալ այստեղ։