chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Ավարտին է մոտենում Եվրոպայի կանանց առաջնությունը

2018-Apr-18
Ավարտին է մոտենում Եվրոպայի կանանց առաջնությունը

Սլովակիայում ընթացող Եվրոպայի կանանց առաջնությունը մոտենում է ավարտին։ 11 տուրից 9-ն արդեն կայացել են։ Վստահ քայլերով առաջ է շարժվում Ռուսաստանի ներկայացուցիչ Վալենտինա Գունինան, ով 8 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Մեր մասնակիցներից Էլինա Դանիելյանը, Մարիա Կուրսովան և Լիլիթ Մկրտչյանը վաստակել են 5․5-ական միավոր և կիսում են 22-43-րդ տեղերը, Աննա Սարգսյանն ունի 4․5, Սիրանուշ Ղուկասյանը՝ 4, Մարիա Գևորգյանը՝ 3․5 միավոր։

Այսօր շախմատի Եվրոպայի կանաց առաջնությունում տեղի է ունենալու նախավերջին՝ 10-րդ տուրը, որի զույգերին կարող եք ծանոթանալ այստեղ։

Խաղերին միացեք 17։00-ից՝ ուղիղ միացմամբ։