Ավարտվեց Կիրիշի քաղաքում անցկացվող հեղինակավոր "Աշխարհի պատանի աստղեր" միջազգային մրցաշարը, որին, ինչպես տեղեկացրել ենք, մասնակցում էին Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը և Մամիկոն ՂԱրիբյանը։
Խաղացված 11 տուրի արդյունքում 3 մասնակից՝ Արամ Հակոբյանը, Կիրիլ Շևչենկոն և Շանթ Սարգսյանն իրենց ակտիվում գրանցեցին 8-ական միավոր։ Տեղերը բաշխվեցին ըստ լրացուցիչ ցուցանիշների։
Այսպիսով՝ "Աշխարհի պատանի աստղեր" մրցաշարի հաղթող դարձավ Արամ Հակոբյանը, Կիրիլ Շևչենկոն զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը, իսկ Շանթ Սարգսյանը եզրափակեց լավագույն եռյակը։
Մամիկոն Ղարիբյանը վաստակեց 4․5 միավոր՝ կիսելով 8-10-րդ տեղերը։
Շնորհավորում ենք մեր երիտասարդներին և մաղթում է՛լ ավելի բարձր նվաճումներ։