chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Հավակնորդների մրցաշարը 11-րդ տուրից հետո

2018-Mar-24
Հավակնորդների մրցաշարը 11-րդ տուրից հետո

Ավարտվեց հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրը։ Կարուանա-Կրամնիկ, Դինգ-Գրիշչուկ, Սո-Մամեդյարով պարտիաներն ավարտվեցին հաշտությամբ, Արոնյանը պարտվեց Կարյակինին։ 

Մրցաշարային աղյուսակի առաջատար եռյակը մնում է անփոփոխ․ Գրիշչուկը 6 միավորով երրորդ տեղում է, նրան 6․5 միավորով նախորդում է Մամեդյարովը, իսկ  Կարուանան 7 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը։

Այսօր կայանալիք 12-րդ խաղափուլի մրցակից զույգերն են՝

Գրիշչուկ-Արոնյան

Կարյակին-Կարուանա

Կրամնիկ-Սո

Մամեդյարով-Դինգ

Խաղերը կսկսվեն ժամը 18։00-ից։

Ուղիղ միացում