chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Հավակնորդների մրցաշարը վերջին տուրից առաջ

2018-Mar-27
Հավակնորդների մրցաշարը վերջին տուրից առաջ

Բեռլինում այսօր կկայանա հավակնորդների մրցաշարի վերջին՝ որոշիչ տուրը։ Հիմնական պայքարն ընթանում է Կարուանայի /8 միավոր/, Մամեդյարովի /7․5 միավոր/ և Կարյակինի /7․5 միավոր/ միջև ։

14-րդ տուրում Սերգեյ Կարյակինի հակառակորդը  Դինգ Լիրենն է։ Ոչ ոքիի դեպքում նրա շանսերը փոքրանում են, քանի որ Մամեդյարովի հետ հավասար միավորների դեպքում հաշվի կառնվի վերջինիս հաղթանակը և նախապատվությունը կտրվի նրան։ Իսկ հաղթանակի դեպքում ռուս գրոսմայստերի շանսերը մեծ են։ Բացի այդ, առաջատար եռյակում Կարյակինը միակն է, ով այսօր խաղալու է սպիտակներով։

Կարուանան ուժերը կչափի Գրիշչուկի հետ։ Վերջինս մրցաշարում հաղթելու հավակնություններ չունի, սակայն խաղի արդյունքը կարող է որոշիչ լինել Գրիշչուկի հայրենակցի՝ Կարյակինի համար։

Մամեդյարովի հակառակորդը Վլադիմիր Կրամնիկն է, իսկ Լևոնը կխաղա Ուեսլի Սոյի հետ։ 

Խաղերին հետևեք ուղիղ միացմամբ, ժամը 18։00-ից։

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր