chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Հավակնորդներում հաղթեց Կարուանան, ով նոյեմբերին կփորձի Կարլսենից "խլել" աշխարհի գահը

2018-Mar-28
Հավակնորդներում հաղթեց Կարուանան, ով նոյեմբերին կփորձի Կարլսենից "խլել" աշխարհի գահը

Երեկ ավարտվեց Բեռլինում ընթացող Հավակնորդների մրցաշարը։ 14 լարված տուր, որի արդյունքում հաղթեց Ֆաբիանո Կարուանան։ Վերջին տուրից առաջ հաղթողի հավակնորդները 3-ն էին՝ Կարուանան, Կարյակինն ու Մամեդյարովը։ Բայց վերջիններս կիսեցին իրենց միավորները, իսկ Կարուանան Գրիշչուկի հետ լարված պայքարն ավարտեց իր օգտին։

Վերջին տուրում Լևոն Արոնյանը խաղում էր Ուեսլի Սոյի հետ։ Նրանք ևս կիսեցին միավորը։

Հավակնորդների մրցաշարի պարտիաներին և վերջնական արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։