chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Շախմատային այգի Պրահայում

2019-Nov-18
Շախմատային այգի Պրահայում

Պրահայի քաղաքամերձ ավանում՝Չոդովում կա մի յուրահատուկ այգի, որը տեղակայված է գրասենյակային կառույցների շրջանում։ Այգին ունի մեծ շախմատային տախտակի տեսք։ Ամբողջ տարածքը բաժանված է քառակուսիների՝ կանաչ գազոնների, մոխրագույն ցայտաղբյուրների, կաթնային, մարմնագույն և մոխրագույն մայթերի տեսքով։ Եվ, իհարկե, շախմատային մեծ տախտակներ՝ խաղի համար նախատեսված ֆիգուրներով։ Գրասենյակների աշխատակիցները հնարավորություն ունեն և՛ հանգստանալու այգում, և՛ միաժամանակ մարզել իրենց ուղեղը։ Շատ հարմար է խաղին հետևել գրասենյակների պատուհաններից։ Ստացվում է, որ իրենց հանգիստը վայելում են ոչ միայն այգում գտնվողները, այլև գրասենյակներում իրենց ընդմիջումը վայելողները՝ շախմատային այգուն հետևելով պատուհաններից։

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր