chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Մի՞թե ճաշ պատրաստելն ավելի դժվար է, քան շախմատ խաղալը

2019-Jul-23
Մի՞թե ճաշ պատրաստելն ավելի դժվար է, քան շախմատ խաղալը

Որպես շախմատի մարզիչ՝ ես շատ եմ լսում այն արտահայտությունը, որ շախմատը շատ բարդ է։ Դե, ի՞նչ կարող եմ ասել։ Չգիտեմ, արդյոք փորձել եք ճաշ պատրաստել, այնուամենայնիվ, ես հավատում եմ, որ եփելը շատ ավելի դժվար է, քան շախմատը։ Ես ճաշ եփելով հազվադեպ եմ զբաղվում, և երբ համեմատու եմ այս երկուսը, չեմ կարողանում չմտածել, որ ես ինձ շատ ավելի լավ եմ զգում շախմատ խաղալիս, քան ճաշ պատրաստելիս և գտնում եմ, որ շախմատ սովորելը շատ ավելի հեշտ է, քան ճաշ եփել սովորելը։

Որոշ մարդիկ կարծում են, որ շախմատ խաղալ սովորելու համար պահանջվում են օրեր կամ շաբաթներ։ Ես իսկապես հավատացած եմ, որ շախմատ խաղալ կարելի է սովորել մի օրում և ինչու չէ, մի քանի ժամում։ Համենայնդեպս, խաղի հմտությունն արդեն մեկ ուրիշ բան է, ինչին հասնելու համար կպահանջվեն շատ ու շատ ժամեր։

Եկեք անդրադառնանք ճաշ պատրաստելուն, ինչն անելու համար շատ գործողություններ են պահանջվում․ ընտրել ճիշտ բաղադրիչներ, բաղադրիչների ճիշտ համադրություն, կանաչիներ, զարդարանքներ։ Երբ դու ունես անհրաժեշտ բաղադրիչները, դա դեռ գործի մի մասն է, հետո գալիս է եփելու ժամանակը, ճիշտ ջերմաստիճանը սալօջախում կամ որտեղ որ պատրաստում ես։ Միշտ հիացած եմ այն մարդկանցով, ովքեր կարող են աղ և համեմունքներ ավելացնել՝ առանց համտեսելու ուտելիքը, որպեսզի համոզվեն, որ լցրած չափը հիանալի է։ Նրանք ուղղակի գիտեն որն է ճիշտը։ Դա փորձառու լինելն է։

Իհարկե, որոշ մարդիկ կարող են վիճել՝ ասելով որ ո՛չ շախմատը և ո՛չ ճաշ պատրաստելը հեշտ չեն մեկը մյուսից։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչն է քեզ ավելի հարազատ։ Եթե դու կյանքում ինչ-որ բանի նկատմամբ տարերք ունես, ապա այն սովորելը քեզ համար շատ հեշտ կլինի։ Ես տեսել եմ մարդկանց, ովքեր տիրապետել են շախմատին ընդամենը մի օրվա մեջ մի քանի անգամ խաղալով։ Մյուսների համար կարող է անհրաժեշտ լինել շաբաթներ, եթե ոչ ամիսներ։ Ի՞նչն է այս մարդկանց միջև տարբերությունը։ Չես կարող շախմատին տիրապետել միայն գրքեր կարդալով։ Քեզ անհրաժեշտ է փորձ և փորձ։ Նույնը վերաբերում է ճաշ պատրաստելուն։

Շատերն են ասում, որ շախմատը խելացիների խաղ է։ Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր ոք խելացի է։ Եթե ինչ-որ բան մեզ հետաքրքրում է և ուզում ենք սովորել, ես հավատում եմ, որ մենք դա կանենք կարճ ժամանակում։ Կան մարդիկ, ովքեր իրենց հիանալի են զգում խոհանոցում։ Առանց շատ տանջվելու նրանք կարող են նոր բաղադրատոմսեր պատրաստել։ Միայն հոտից նրանք կարող են ասել, որ ինչ-որ բան չափից շատ է եփվել կամ էլի կարիք ունի եփվելու։

Եթե դու շախմատ խաղաս ու երկար ժամանակ պարապես, դու նույնպես սկսում ես զգալ խաղը։ Դու երբեմն կկարողանաս ճիշտ քայլը խաղալ առանց ամեն քայլի շուրջ երկար մտածելու։ Մարդիկ երևակայում են, որ շախմատիստները պետք է անհավանական ձևով ցանկացած հնարավոր տարբերակ վերլուծեն քայլ կատարելուց առաջ։ Մեծն Կապաբլանկան մի անգամ ասել է․ << Ես միայն մի քայլ առաջ եմ տեսնում, բայց այն միշտ ճիշտ քայլն է>>։ Սա չպետք է ամբողջությամբ որպես կատակ ընդունել, Կապաբլանկան շախմատային պատմության մեջ ամենամեծ շախմատիստներից մեկն է, բայց նա նաև անչափ արագ էր, արագ շախմատի արքա։ 

Բրյուս Թենդայի Մուբայիվա

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր