chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Էդգար Կարագյոզյանը ետևում թողեց նաև Անատոլի Վայսերին

2021-Feb-28
Էդգար Կարագյոզյանը ետևում թողեց նաև Անատոլի Վայսերին

Ֆրանսիաբնակ մեր հայրենակից Էդգար Կարագյոզյանը մասնակցել է Փարիզի Անյեղ սուղ Սեն քաղաքում անցկացվող արագ շախմատի մրցաշարին, որտեղ նրա մրցակիցներն են եղել 44 շախմատիստ, որոնց թվում 2 միջազգային վարպետ և գրոսմայստեր Անատոլի Վայսերը։ Մրցաշարը անցկացվել է 9 տուրով։ Էդգարը տարել է 8 հաղթանակ և խաղացել 1 ոչ ոքի, ինչի շնորհիվ ետևում է թողել մնացած մասնակիցներին, այդ թվում նաև Անատոլի Վայսերին, ով 7․5 միավորով դարձել է մրցաշարի 2-րդ մրցանակակիր։

Շնորհավորում ենք։

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր