chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Ավարտվեց Եվրոպայի առաջնությունը․ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արման Փաշիկյանը նվաճեցին աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրեր

2018-Mar-28
Ավարտվեց Եվրոպայի առաջնությունը․ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արման Փաշիկյանը նվաճեցին աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրեր

Ավարտվեց Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնույթունը։ Լավագույն 23 մասնակիցը իրավունք ձեռք բերեցին հանդես գալու 2019-ին Ռուսաստանում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկությանը։

Մեր մասնակիցներից այդ ուղեգիրը նվաճեցին Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արման Փաշիկյանը։ Առաջնության միանձնյա հաղթողն է Խորվաթիայի ներկայացուցիչ Իվան Շարիչը՝ 8․5 միավորով։

Մերոնցից հաջող արդյունք ցույց տվեցին Շանթ Սարգսյանը, Աննա Սարգսյանը և Վահե Դանիելյանը: Շանթը 2 անգամ լրացրեց գրոսմայստերի նորմա, Աննան 88 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը և լրացրեց կանանց միջազգային վարպետի նորմա, իսկ Վահեն լրացրեց միջազգային վարպետի նորմա:

Եվրոպայի անհատական առաջնության վերջնական արդյունքներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հղումով՝

Ամբողջական արդյունքներ