chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Եվրոպայի անհատական առաջնությունում տեղի է ունեցել 8 տուր․ արդյունքներ

2018-Mar-26
Եվրոպայի անհատական առաջնությունում տեղի է ունեցել 8 տուր․ արդյունքներ

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում, որն ընթանում է Վրաստանի Բաթում քաղաքում, տեղի է ունեցել 11 տուրից 8-ը։ Հայաստանի պատվիրակներից այս պահին լավագույն արդյունքն ունեն Ռոբերտ Հովհաննիսյանն ու Գաբրիել Սարգսյանը, ովքեր 5,5 միավորով կիսում են 11-40-րդ տեղերը։ 5-ական միավոր ունեն Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Հրանտ Մելքումյանն ու Արման Փաշիկյանը։ Մեր մյուս մասնակիցների արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Եվրոպայի անհատական առաջնությունում կա միանգամից 4 առաջատար, ովքեր ունեն 6․5-ական միավոր։ Լրացուցիչ միավորներով առաջ է անցել Իսրայելի ներկայացուցիչ Տամիր Նաբաթը։

Այսօր կայանալիք 9-րդ տուրի խաղերին միացեք 14։00-ից՝ ուղիղ միացմամբ։

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր