chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Ռոբերտ Հովհաննիսյանն ընթանում է Եվրոպայի տղամարդկանց առաջնության առաջատարների թվում

2018-Mar-20
Ռոբերտ Հովհաննիսյանն ընթանում է Եվրոպայի տղամարդկանց առաջնության առաջատարների թվում

Բաթումում ընթացող Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում կայացել է 3 տուր։ Հայաստանի պատվիրակներից Ռոբերտ Հովհաննիսյանն առաջ է ընթանում առանց սայթաքելու և այժմ մաքսիմալ միավորով կիսում է 1-6-րդ տեղերը։ Լրացուցիչ միավորներով նա 2-րդն է։ Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը 2․5-ական միավորով կիսում են 7-50-րդ տեղերը։ Մեր մյուս մասնակիցների արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Այսօր Եվրոպայի առաջնությունում տեղի կունենա 4-րդ տուրը, որի մրցող զույգերին ծանոթացեք հղումով։

Խաղերին հետևեք ուղիղ միացմամբ՝ 15։00-ից։