chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Արոնյանը մասնակցում է վաղը մեկնարկող Գրենկե Չեսս Կլասսիկին

2018-Mar-30
Արոնյանը մասնակցում է վաղը մեկնարկող Գրենկե Չեսս Կլասսիկին

Գերմանիայում մարտի 31-ից ապրիլի 9-ը կանցկացվի Գրենկե Չեսս կլասսիկ ամենամյա մրցաշարը, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն գրոսմայստերները։ Մրցաշարի մասնակիցներն են՝ մեր հայրենակից Լևոն Արոնյանը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, հավակնորդների մրցաշարի հաղթող Ֆաբիանո Կարուանան, և ուժեղագույն գրոսմայստերներ Մաքսիմ Վաշիե Լագրավը, Նիկիտա Վիտիյուգովը, Արկադի Նայդիշը, Գեորգ Մեյերը, Մաթիաս Բլուբաումը և միակ կին մասնակից, միջազգային գրոսմայստեր Հու Յիֆանը։

Առաջին երեք խաղափուլը կանցկացվի Կարլսրուեում, իսկ 4-րդ տուրից մրցաշարի անցկացման վայրը կտեղափոխվի Բադեն-Բադենի մշակույթի տուն։

Ժամակարգ․ առաջին 40 քայլի համար յուրաքանչյուր մասնակցի կտրվի 100 րոպե, որից հետո կտրամադրվի 50 րոպե՝ հաջորդ 20 քայլի համար, ապա կավելացվի ևս 15 րոպե՝ մինչև խաղի ավարտը, յուրաքանչյուր քայլին 30 վայրկյան ավելացումով։

Մինչև 40-րդ քայլը ոչ-ոքի առաջարկել չի թույլատրվում։

Ուշագրավ է, որ առաջին խաղափուլում հավակնորդների մրցաշարի հաղթող Ֆաբիանո Կարուանան ձեռնոց կնետի աշխարհի գործող չեմպիոնին։

Վաղը՝ մարտի 31-ին կայանալիք առաջին տուրում մրցող զույգերն են՝

Ֆ․ Կարուանա-Մ․ Կարլսեն

Մ․ Բլյուբաում-Ն․ Վիտիյուգով

Գ․ Մեյեր-Լ․ Արոնյան

Ա․ Նայդիշ-Մ․ Վաշիե-Լագրավ

Վ․ Անանդ-Հու Յիֆան

Պարտիաներին հետևեք ուղիղ հեռարձակմամբ

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր