chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Grenke Chess Classic-ում Արոնյանի առաջին պարտիան խաղաղ ավարտ ունեցավ

2018-Mar-31
Grenke Chess Classic-ում Արոնյանի առաջին պարտիան խաղաղ ավարտ ունեցավ

Մեկնարկեց Grenke Chess Classic 2018 մրցաշարը։ Առաջին տուրում Լևոն Արոնյանը Գեորգ Մեյերի հետ պարտիան ավարտեց հաշտությամբ։ 

Մյուս մասնակիցներից պարտիան հաշտությամբ ավարտեցին նաև Անանդ-Հու և Նայդիշ-Վաշիե Լագրավ զույգերը։ Վիտիյուգովը սևերով հաղթեց Բլյուբաումին։ Ամենասպասված՝ Կարուանա-Կարլսեն զույգը ևս կիսեց միավորը։ 

Ապրիլի 1-ին կայանալիք երկրորդ տուրում մրցող զույգերն են՝

  1. Կարլսեն-Հու
  2. Վաշիե Լագրավ-Անանդ
  3. Արոնյան-Նայդիշ
  4. Վիտիյուգով-Մեյեր
  5. Կարուանա-Բլյուբաում

Խաղերին ուղիղ միացմամբ կարող եք հետևել Երևանի ժամանակով 17։00-ից՝ հղումով՝

Grenke Chess Classic live

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր