-Հովհաննես, շախմատը Ձեզ համար սպո՞րտ է, թե՞ արվեստ։
-Դա կախված է տրամադրությունից։ Կա օր, երբ գալիս եմ խաղի կոնկրետ արդյունքի համար, իսկ լինում է, երբ տրամադրված եմ ռիսկային և ստեղծագործական խաղի։
-Իսկ հոբբի, թե՞ մասնագիտություն։
-Բնականաբար մասնագիտություն, որով զբաղվում եմ արդեն 15 տարի։
-Ու՞մ եք համարում Ձեր ուսուցիչը, կուռքը։
-Չեմ կարող նշել կոնկրետ որևէ մեկին։ Ես ավելի շատ տպավորվում եմ առանձին խաղացած պարտիաներով։
—Իսկ կա՞ Ձեր խաղացած պարտիաներից այնպիսին, որը շատ է տպավորվել և ինչու՞։
-Ունեմ խաղացած պարտիաներ, որոնք հիշելիս ինձ լավ եմ զգում՝ որևէ գեղեցիկ կոմբինացիայի կամ բարդ որոշում կայացնելու համար։
-Կա՞ մեկը, ում հետ խաղին շատ եք սպասում։
-Երևի թե ոչ։ Ավելի շատ ունեմ սպասված մրցաշարեր, քան հակառակորդներ։
-Իսկ որո՞նք են։
-Ամեն տարի ամռանը Բուլղարիայում անցկացվում են Albena Masters և Golden Sands մրցաշարերը։ Միշտ մասնակցում եմ և լավ հանդես գալիս։ Կարծում եմ՝ տեղից է։
-Ունե՞ք երազանք։
-Չգիտեմ՝ որքանով պլաններս երազանք կարող եմ անվանել։ Ավելի շատ գերադասում եմ նպատակ դնել և հասնել, քան երազել։
-Այդ դեպքում Նպատա՞կ։
-Առաջիկայում նպատակս վարկանիշս բարձրացնելն է։
-Եվ վերջում, ի՞նչ նախասիրություններ ունեք։ Գտնու՞մ եք ժամանակ դրանց համար։
-Իհարկե։ Սիրում եմ ֆիլմեր դիտել, զբոսնել և ժամանակ անցկացնել սիրածս էակի հետ։
-Հովհաննես, գիտեմ, որ մասնակցում եք Հայաստանի առաջնությանը։ Հաջողություն եմ մաղթում։
-Շնորհակալ եմ։