chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրում Արոնյանը զիջեց Կրամնիկին

2018-Mar-23
Հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրում Արոնյանը զիջեց Կրամնիկին

Մարտի 22-ին Բեռլինում կայացավ հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրը։ Մամեդյարով-Կարուանա, Դինգ-Սո և Գրիշչուկ-Կարյակին պարտիաներն ավարտվեցին հաշտությամբ։ Ի տարբերություն հակառակորդի, ով նախորդ լարված պարտիաներից հետո նախընտրում էր դիրքային խաղ ստանալ, Լևոնը փորձեց դիրքը չչեզոքացնել և ստեղծել հաղթանակի որոշակի հնարավորություններ, սակայն արդյունքում Կրամնիկը, ստանալով հետաքրքիր կոմբինացիա, հաղթեց։

Կայացած 10 տուրի արդյունքում Ֆաբիանո Կարուանան շարունակում է միանձնյա գլխավորել հավակնորդների մրցաշարի աղյուսակը։ Նա ունի 6․5 միավոր։ Մամեդյարովը նրան զիջում է կես միավորով, իսկ Գրիշչուկը 5․5-ով եզրափակում է եռյակը։

Այսօր՝ մարտի 23-ին կայանալիք 11- րդ տուրի զույգերն են`

  • Դինգ֊Գրիշչուկ
  • Սո֊Մամեդյարով
  • Կարուանա֊Կրամնիկ
  • Արոնյան֊Կարյակին

Ուղիղ միացում

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր