chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Կարյակինը հաղթեց Կարուանային և 2 տուր առաջ հավասարեցրեց պայքարը․ հավակնորդների մրցաշար

2018-Mar-26
Կարյակինը հաղթեց Կարուանային և 2 տուր առաջ հավասարեցրեց պայքարը․ հավակնորդների մրցաշար

Հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրը հետաքրքիր ավարտ ունեցավ, քանի որ Սերգեյ Կարյակինը, ով խաղում էր մինչ այս միանձնյա առաջատար Ֆաբիանո Կարուանայի դեմ, առավելության հասավ վերջինիս նկատմամբ և հավասարեցրեց հաշիվը։ Այժմ նրանք 7 միավորով կիսում են 1-2-րդ տեղերը։

Հաղթանակ տարավ նաև Դինգը՝ Մամեդյարովի նկատմամբ։ Նրանք Գրիշչուկի հետ միասին 6․5 միավորով կիսում են 3-5-րդ տեղերը։ Վերջինս 12-րդ տուրում խաղում էր Արոնյանի հետ։ Նրանք և Կրամնիկ-Սո զույգը կիսել են միավորը։

Այսօր՝ մարտի 26-ին, հավակնորդների մրցաշարում տեղի է ունենալու նախավերջին տուրը, որի զույգերն այսպիսին են՝

Մամեդյարով-Գրիշչուկ

Դինգ-Կրամնիկ

Սո-Կարյակին

Կարուանա-Արոնյան

Խաղերին կարող եք հետևել 18։00-ից՝ ուղիղ միացմամբ։