chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Կայացավ հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրը

2018-Mar-21
Կայացավ հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրը

Երեկ՝ մարտի 20-ին կայացած հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրում Արոնյանը միավորը կիսեց Մամեդյարովի հետ և այժմ 3․5 միավորով 6-րդ տեղում է։

Ֆաբիանո Կարուանան կիսեց միավորը Լիրեն Դինգի հետ և այժմ 6 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 

Ուեսլի Սո-Ալեքսանդր Գրիշչուկ պարտիան ևս ավարտվեց հաշտությամբ, ինչի մասին Գրիշչուկը գոհունակություն է հայտնել: 9-րդ տուրից հետո նա 5 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում:

Օրվա շրջադարձային իրադարձությունը Կարյակինի հաղթանակն էր Կրամնիկի նկատմամբ, որից հետո վերջինիս՝ մամուլի ասուլիսին չներկայանալը մեծ աղմուկ է բարձրացրել:

Այսօր՝ մարտի 21-ը, հանգստյան օր է։ 10-րդ տուրը կկայանա մարտի 22-ին, որում մրցող զույգերն են՝

Գրիշչուկ-Կարյակին

Կրամնիկ-Արոնյան

Մամեդյարով-Կարուանա

Դինգ-Սո

Պարտիաներին հետևեք ուղիղ միացմամբ մարտի 22-ին, ժամը 18:00-ից

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր