Երեկ շախմատի տանը տեղի ունեցավ Հայաստանի կանանց 74-րդ առաջնության 1-ին փուլի բացման արարողությունը, որին մասնակցում են 2001-ից բարձր ազգային վարկանիշ ունեցող շախմատիստուհիները, ինչպես նաև նախորդից մասնակցության իրավունք ձեռք բերած անձիք։
Մրցաշարն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով՝ 9 փուլով և տևելու է մինչև օգոստոսի 2-ը։ Մասնակիցների ընդհանուր թիվը 34-ն է։ Նրանց կարող եք ծանոթանալ այստեղ։
Մրցաշարի լավագույն եռյակում հայտնված մասնակիցները բարձրագույն լիգայի մասնակցության իրավունք կստանան։
Հայաստանի կանանց 74-րդ առաջնության 1-ին փուլի խաղերը մեկնարկում են 15։00-ին։
Այսօրվա մրցող զույգերին կարող եք ծանոթանալ այստեղ։