Հիկարու Նակամուրա. Կարծում եմ, որ Կասպարովի հաջողության գրավականը նրա անցած սովետական դպրոցն է: Այն ժամանակ քեզ հետ այնպիսի մարդիկ էին աշխատում, որոնք ցանկացած պահի քաջալերում էին քեզ և վստահություն էին հաղորդում, ինչը շատ կարևոր է ցանկացած շախմատիստի համար: Կասպարովին հենց այդպիսի մարդիկ էին շրջապատում:
Անատոլի Կարպով. Բացի Կասպարովից չեմ կարող նշել այլ գրոսմայստերի անուն, ով այդքան մեծ աջակցություն է ստացել մեր պետության հեղինակությունների կողմից:
Անատոլի Կարպով. Ես և Կասպարովը ընդհանուր ոչինչ չունենք: Ինձ համար շախմատն ամեն ինչ էր, նրա համար` ոչ:
Կլարա Կասպարով. Շրջապատումդ Կասպարովի նման անձնավորություն ունենալը հիանալի զգացողություն է: Նրա հետ աշխատելիս մեծ բավականություն եմ ստանում:
Մագնուս Կարլսեն. Կասպարովը շատ աշխատասեր է, հաղթելու մեծ ձգտում ունի և ինձ համար շախմատում կատարելության օրինակ է:
Միխայիլ Բոտվիննիկ. Շախմատի ապագան այս երիտասարդի ձեռքրում է (այդ ժամանակ նա 11 տարեկան էր):
Վիշվանաթան Անանդ. Կասպարովի դեմ միայն մեկ անգամ եմ խաղացել` 1995 թվականին: Դրանից հետո հաջորդող 10 տարիների ընթացքում ես վարկանիշային աղյուսակում 2-3 տեղերն էի բաժանում, իսկ նա միշտ առաջատարն էր:
Դավիդ Բրոնշտեյն. Ես համակարծիք եմ շախմատային բոլոր այն մեկնաբանների հետ, որոնց կարծիքով Կասպարովի և Կարպովի ցուցադրած խաղը արվեստի գլուխգործոց է:
Մորիս Էշլի. Նայե'ք Կասպարովին: Երբ նա հանկարծակի պարտվում է, հաջորդ իսկ խաղին ջախջախում է մրցակցին: Դա բնավորության այնպիսի մի գիծ է, որն անհրաժեշտ է յուրաքանչյուր շախմատիստի: