Ձեզ ենք ներկայացնում հետաքրքրաշարժ մտքեր հայտնի շախմատիստների կողմից.
''Ժամանակը սկսում ես գնահատել այն ժամանակ, երբ դրա կարիքը ամենից շատն ունես'' - Վլադիմիր Կրամնիկ
''Շատ խաղացողներ, որոնց դիրքը հուսադրող չէ, սովորաբար դանդաղ են քայլերը կատարում, որպեսզի արդարացնեն իրենց պարտությունը'' - Էդմար Մեդնիս
''Երբ մրցակցիդ ժամանակը մոտ է սպառվելուն, շարունակի'ր այնպես խաղալ, ինչպես նախկինում: Իսկ երբ քո ժամանակն է սպառվում, մի' անհանգստացիր: Շարունակի'ր խաղալ նույն ձևով, պարզապես քայլերդ մի փոքր արագ կատարիր'' - Ալեքսանդր Կոտով
''Երբ մրցակցիս ժամանակն է գնում, ես մտածում եմ հաջորդ քայլիս մասին, իսկ երբ իմ հերթն է գալիս, հետագա քայլերս եմ պլանավորում '' - Միխայիլ Բոտվիննիկ
''Երբ դիրքդ հաղթական է, շտապելու և արագ քայլեր կատարելու կարիք չկա: Մոռացի'ր ժամացույցի մասին և ամբողջ ժամանակդ օգտագործի'ր միայն ճիշտ քայլեր կատարելու համար:'' - Պալ Բենկո
''Բոբի Ֆիշերը յուրաքանչյուր խաղում մրցակիցների նկատմամբ մեծ առավելություն ուներ: Բանն այն է, որ նա կիրառում էր այնպիսի սկզբնախաղեր, որոնք քիչ ժամանակատար են և արդյունքում` խաղավերջում նրան շատ ժամանակ էր մնում, մինչդեռ մրցակիցների ժամանակը գրեթե սպառված էր լինում'' - Էդմար Մեդնիս
''Շատ շախմատիստներ, ովքեր պարտություն են կրում, դա վերագրում են քիչ ժամանակին: Սակայն դա ինձ համար անընդունելի է: Դա նույնն է, որ հանցագործը իր կատարած հանցանքը արդարացնի` ասելով, որ այդ ժամանակ հարբած է եղել'' - Ալեքսանդր Ալյոխին