chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Հետաքրքիր փաստ Ֆիշերի մասին, որ քչերը գիտեն

2017-Mar-09
Հետաքրքիր փաստ Ֆիշերի մասին, որ քչերը գիտեն

Շախմատի աշխարհի 11-րդ չեմպիոն, լեգենդար Բոբբի Ֆիշերին գիտենք բոլորս։ Գիտենք նաև, որ նա, ինչպես ոչ ոք աշխարհում, ամբողջովին ապրում և շնչում էր շախմատով։ Ե՜վ այդ փաստը, և՜ նրա այն խոսքը, որ շախմատն ավելի լավ է քան կանայք, շատերիս մոտ կարծիք է ձևավորել, որ նա ողջ կյանքում միայնակ է եղել։ Բայց արի ու տես, որ այդպես չէ։

2008 թվականի հունվարի 17-ին, երբ Իսլանդիայում 64 տարեկան հասակում (ճիշտ այնքան, որքան խաղատախտակի վանդակներն են) լյարդի հիվանդությունից մահացավ Ֆիշերը, սկսվեց իսկական քաոս նրա ժառանգության շուրջ, որը կազմում էր 2 մլն ամերիկյան դոլար։

Այդ գումարի համար պայքարում էին նրա քրոջ 2 որդին, այրին՝ ճապոնուհի Միյոկո Վատային, Ֆիլիպինուհի Մերիլին Յանգը, ով վկայում էր, որ Ֆիշերին աղջիկ  է «նվիրել», ինչպես նաև ԱՄՆ-ի կառավարությունը, նրա՝ չվճարված հարկերի համար։

Մերիլին Յանգը դատարան էր ներկայացրել փաստաթղթեր, որոնք հաստատում էին, որ 2006-2007թթ․ Բոբբին գումար է փոխանցել Ֆիլիպիններ (1000-5000 եվրո) փոքրիկ աղջկա համար։ Գտնվեցին նաև համատեղ նկարներ։ Հայտնվեց նաև Ֆիշերի մոտ ընկեր Յուջին Տոռը, ով փաստեց, որ իր ընկերը շատ էր սիրում փոքրիկ աղջկան և հոգ էր տանում նրա մասին։

Իր հերթին, ճապոնուհի գրոսմայստեր Միյոկո Վատային դատարանին էր ներկայացրել  2004 թվականին իրենց կողմից կնքված ամուսնության պայմանագիրը։ Ըստ Վատայիի, նա չեմպիոնի հետ ապրել է 2000 թվականից մինչ նրա մահը։ Սակայն Ֆիշերը միշտ պնդում էր, որ նրանք ամուսնացած չեն, այլ պարզապես շատ մոտ ընկերներ են։  Ճապոնուհու խոսքին հակառակ՝ ֆիլիպինուհին պնդում էր, որ նա Ֆիշերի հետ ծանոթացել է նույն 2000 թվականին Բագիոյի բարերից մեկում և իրենց մոտ սիրավեպ է սկսվել։ Սիրո արդյունքում 2001 թվականին ծնվել է նրանց աղջիկը։

Վեճը հարթելու և հարցին լուծում տալու համար՝ դատարանը որոշում կայացրեց հանել Ֆիշերի դիակը և ԴՆԿ-ի թեստի միջոցով հաստատել կամ մերժել նրա հայրությունը։  

Դրական պատասխանի դեպքում 9-ամյա Ջինկին կստանար երկու միլիոնի մեծ մասը։

Սակայն թեստը ամեն ինչ հերքեց։ 3 տարի շարունակվող վեճը վերջապես որոշվեց։ Դատարանի որոշմամաբ ամբողջ ունեցվածքը հանձնվեց Միյոկո Վատային։

 

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր