chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Կասպարովը վաճառել է թագը, որպեսզի օգնի հայ փախստականներին. ՖԻԴԵ-ի նախագահ

2019-Aug-22
Կասպարովը վաճառել է թագը, որպեսզի օգնի հայ փախստականներին. ՖԻԴԵ-ի նախագահ

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը պատմել է 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի մասին։



«1990-ին, երբ նա չեմպիոնական հանդիպում հաղթեց Կարպովին, «Kоrloff» ոսկերչական ընկերությունը նրան թագ է հանձնել, որում կային 1118 սեւ եւ սպիտակ ադամանդներ։ Նա որոշեց վաճառել այն, իսկ գումարը փոխանցել հայ փախստականներին։ Նույնիսկ գտնվեց գնորդ, ինչ-որ արաբական շեյխ։ Սակայն շեյխն անհայտացավ, իսկ Կասպարովն այդ գումարը խոստացել էր։ Այդ ժամանակ գնեցի այդ թագը։


Չեմ կարող ասել գումարի չափը, սակայն գործարքը կայացել է Շվեյցարիայում, որտեղի բանկերից մեկում էլ պահվում էր այն»,- ասել է Իլյումժինովը «Коммерсантъ» պարբերականին տված հարցազրույցում։
 

Աղբյուր՝ tert.am