Օգոստոսի 5-ին Հունաստանում մեկնարկել է ամենամյա Կավալա Օփենը, որտեղ Հայաստանը ներկայացնում է Հայաստանի կանանց հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։ Մասնակիցների թիվը 133-ն է, որնոցից 12-ը գրոսմայստեր են։
Մրցաշարում արդեն իսկ կայացել է 9 տուրից 6-ը։ Էլինան իր ակտիվում գրանցել է 4․5 միավոր և կիսում է 5-16-րդ տեղերը։ Միանձնյա առաջատարը Չեխիայի ներկայացուցիչն է՝ 5․5 միավորով։
Այսօր Կավալա Օփենում տեղի է ունենալու 7-րդ տուրը, որի զույգերին կարող եք ծանոթանալ այստեղ։