Լասկերը ճամփորդեց Փարիզ, վարձեց մի սենյակ, այնուհետև այցելեց հայտնի "Cafe de la Regence" սրճարանը՝ հայտնի շախմատիստների հետ հանդիպելու։ Նա հաճելի ժամանակ անցկացրեց մինչև կեսգիշեր, այնուհետև ցանկացավ վերադառնալ իր սենյակ, սակայն հասցեն այլևս չէր հիշում։ Նա չէր կարողանում փողոցի անունը հիշել և շփոթված էր դրանից։ Ի վերջո ինչ-որ մեկը նրան հրավիրեց իր մոտ գիշերելու։
Հաջորդ օրը Լասկերը հաղորդագրություն ուղարկեց Լոնդոն իր ընկերոջը և խնդրեց սենյակի հասցեն ուղարկել։ Սա տրամաբանական քայլ էր, բայց նա մոռացավ հաղորդագրության մեջ հասցե նշել, ուստի ընկերը չկարողացավ իրեն պատասխան ուղարկել։ Հաջորդ օրը Լասկերը կազմակերպված ձևով սկսեց փնտրել Փարիզի թաղամասերով և, բարեբախտաբար, գտավ իր վարձած սենյակը։ Նա բավականին ուրախ դիմավորեց կնոջը, ով բացեց դուռը։ Վերջինիս ձեռքին թղթի կտոր կար։ Դա Լասկերի լոնդոնյան ընկերոջ ուղարկած հաղորդագրությունն էր, բնականաբար այն հասցեին, որն ինքը գիտեր և որը կորցրել էր Հայտնի շախմատիստը։
Լասկերը գտնվեց։ :)