chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Կույր շախմատ

2017-Mar-24
Կույր շախմատ

Շախմատ խաղալու մի տարբերակ է նաև, ինչպես գիտեք շատերդ, կույր շախմատը։ Խաղի ընթացքում կողմերն ունեն օգնականներ, ովքեր շարժում են ֆիգուրներնը նրանց ասած վանդակներով։ 

Կույր շախմատ խաղալու հնարավորություն ունեն բոլոր ուժեղ շախմատիստները։ Նրանցից մեկը՝ ռեկորդակիրն այս խաղում, եղել է Յանոշ Ֆլեշը, ով միաժամանակ կույր շախմատ է խաղացել միանգամից 52 հակառակորդի հետ և հաղթել նրանցից 32-ին։ Իսկ հետո Գերման Մարկ Լենգը 2011 թ․ նոյեմբերին  խաղալով 46 հակառակորդի դեմ՝ ունեցել է 25 հաղթանակ, 19 ոչ ոքի և ընդամենը 2 պարտություն։