chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Տեղի ունեցավ Եվրոպայի առաջնության 6-րդ խաղափուլը

2018-Mar-22
Տեղի ունեցավ Եվրոպայի առաջնության 6-րդ խաղափուլը

Քիչ առաջ Բաթումիում ավարտվեց Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության 6-րդ տուրը։  Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի խաղաց և այժմ իր ակտիվում ունի 4․5 միավոր։ Հայկ Մարտիրոսյանը պարտիան ևս ավարտվեց ոչ-ոքի և նա նույնպես ունի 4․5 միավոր։ Հրանտ Մելքումյանը, Մանուել Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արման Փաշիկյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արամ Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը ունեն 4-ական միավոր։ Մեր հայրենակիցներից երկուսի՝ Արթուր Դավթյանի ու Սամվել Տեր-Սահակյանի այսօրվա պայքարն ավարտվեց վերջինիս հաղթանակով։

Մեր մյուս մասնակիցների արդյունքներին ծանոթացեք հղումով։

Վաղը՝ մարտի 23-ին, հանգստյան օր է։ 7-րդ տուրին կարող եք հետևել մարտի 24-ին, ժամը 15։00-ից, ուղիղ հեռարձակմամբ։

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր