chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Norway Chess Classic-ը 3-րդ տուրից հետո

2018-May-31
Norway Chess Classic-ը 3-րդ տուրից հետո

Norway Chess classic գերհզոր մրցաշարում երեկ կայացավ 3-րդ տուրը։ Լևոն Արոնյանը սևերով խաղում էր Մագնուս Կարլսենի հետ։ Պայքարն ավարտվեց վերջինիս հաղթանակով՝ 31-րդ քայլում։ Մյուս զույգերում գրանցվեց ոչ ոքի։

3 տուրի արդյունքում Մագնուս Կարլսենը 2․5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 2-8-րդ տեղերը կիսում են Կարյակինը, Դինգը, Նակամուրան, Անանդը, Մամեդյարովը, Սոն և Վաշիե-Լագրավը՝ 1․5 միավորով։ Արոնյանն ու Կարուանան 1-ական միավորով կիսում են 9-10-րդ տեղերը։

Այսօր Norway Chess Classic-ում հանգստյան օր է։ Վաղը կայանալիք 4-րդ տուրի զույգերն այսպիսին են՝

  1. Նակամուրա-Կարլսեն
  2. Կարյակին-Վաշիե-Լագրավ
  3. Անանդ-Սո
  4. Դինգ-Կարուանա
  5. Արոնյան-Մամեդյարով

Խաղերին հետևեք 18։30-ից սկսած՝ ուղիղ միացմամբ։

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր