chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Մեկնարկել է "Norway Chess Classic"-ը․ 1-ին տուրում Արոնյանը կիսել է միավորը Անանդի հետ

2018-May-29
Մեկնարկել է "Norway Chess Classic"-ը․ 1-ին տուրում Արոնյանը կիսել է միավորը Անանդի հետ

Երեկ` մայիսի 28-ին, Ստավենգերում մեկնարկել է գերհզոր Norway Chess Classic մրցաշարը, որի շրջանակներում մրցում են 10 ուժեղագույն շախմատիստ՝ Մագնուս Կարլսեն, Ֆաբիանո Կարուանա, Շահրիար Մամեդյարով, Լիրեն Դինգ, Մաքսիմ Վաշիե-Լագրավ, Հիկարու Նակամուրա, Ուեսլի Սո, Սերգեյ Կարյակին, Լևոն Արոնյան, Վիշվանաթան Անանդ։

Երեկ կայացած 1-ին տուրում հաղթանակ տարավ միայն Մագնուս Կարլսենը՝ Ֆաբիանո Կարուանաի նկատմամբ։Մյուս զույգերը, այդ թվում և Անանդ-Արոնյան, կիսեցին միավորը։

Այսօրվա զույգերն այսպիսին են՝

  1. Կարյակին-Կարլսեն
  2. Դինգ-Վաշիե-Լագրավ
  3. Արոնյան-Սո
  4. Նակամուրա-Անանդ
  5. Կարուանա-Մամեդյարով

Խաղերին կարող եք հետևել Երևանի ժամանակով 18։30-ից սկսած՝ ուղիղ միացմամբ։

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր