Ստավենգերում անցկացվող Norway Chess Classic մրցաշարը մոտենում է ավարտին։ Երեկ կայացավ նախավերջին՝ 8-րդ տուրը, որտեղ գրանցվեց 2 հաղթանակ՝ Կարուանան առավելության հասավ Անանդի, իսկ Նակամուրան՝ Կարյակինի նկատմամբ։ Կարլսեն-Մամեդյարով և Սո-Վաշիե-Լագրավ զույգերը կիսեցին միավորը։ Իսկ Ահա Լևոն Արոնյանը մրցակից չուներ, քանի որ Լիրեն Դինգը դուրս է մնացել մրցաշարից ազդոսկրի վնասվածքի պատճառով։
Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝
- Նակամուրա - 4
- Կարլսեն - 4
- Կարուանա - 4
- Սո - 4
- Արոնյան - 3․5
- Անանդ - 3․5
- Մամեդյարով - 3․5
- Կարյակին - 3
- Վաշիե-Լագրավ - 2․5
Այսօր Norway Chess Classic-ում տեղի կունենա վերջին տուրը, որի խաղերին կարող եք միանալ 18։30-ից այստեղ։
Արոնյանը սպիտակներով կմրցի Նակամուրայի հետ։