chess.am
Լավագույն շախմատային կայքը Հայաստանում

Մագնուս Կարլսենը ցանկանում է նվաճել պատմական տրիադան

2020-Sep-28
Մագնուս Կարլսենը  ցանկանում է նվաճել պատմական տրիադան

Մագնուս Կարլսենը ցանկանում է ապացուցել, որ հանդիսանում է անվիճելի առաջատար, ով կարող է նվաճել միանգամից 3 տիտղոսն էլ՝ աշխարհի չեմպիոն դասական, բլից և արագ շախմատում։ Մինչ այս դա ոչ մեկին չի հաջողվել։

Ինչպես գիտեք, նա դասական շախմատում աշխարհի գործող չեմպիոնն է։ Շուտով Դուբայում կայանալիք աշխարհի չեմպիոնության մրցաշարում նա կփորձի նույն արդյունքին հասնել բլից և արագ շախմատում։

—Դու ցանկանում ես հասնել պատմական արդյունքի՞։
—Այո, ինչ-որ չափով չէ՞ որ սիրում եմ մրցակցային էլեմենտը։ Բացի այդ, ցանկանում եմ ավելիին հասնել, քան մինչ այս եղած իմ արծաթե մեդալներ էին այդ 2 կատեգորիաներում։ Հիշում եմ` անցած անգամ ես գոհ չմնացի իմ արդյունքից։

2012 թվականին Ղազախստանում անցկացվող արագ շախմատի մրցաշարում Կարլսենը 1 քայլով ետ մնաց Սերգեյ Կարյակինից, իսկ բլիցում կես միավորով զիջեց Գրիշչուկից։

New in Chess ամսագրի խմբագիր Dirk Jan ten Geuzendam-ը հաստատում է․

—Անշուշտ, պատմության մեջ դեռ չի եղել 3 տիտղոսն էլ միաժամանակ նվաճած որևէ մեկը։ Բայց պետք է ամեն դեպքում հավելել, որ բլից և արագ շախմատի պատմությունն իրականում ավելի կարճ է, քան դասական շախմատինը։

—Ամեն դեպքում հետաքրքիր կլինի՝ ինչպես է Մագնուսը խաղալու Դուբայում։

Կարլսենը VG օրաթերթին 2012 թ․-ի դեպքերի մասին պատմելիս նշել է այն դրամատիկ փաստը, որը իր հետ տեղի է ունեցել արագ շախմատի խաղի ընթացքում․

—Ինձ մոտ խաղը ստացվում էր։ Ես ունեի 9,5 միավոր 11 հնարավորից և միայն 0,5-ով էի զիջում առաջատարներին։ Հետո ամեն ինչ մթնեց և իմ՝ Իվանչուկին և Գրիշչուկին պարտվելուց հետո՝ հաղթեց Կարյակինը։ Իհարկե հենց ես եմ մեղավոր այդ ամենի մեջ։

Դուբայում կայանալիք աշխարհի մրցաշարին կմասնակցի նաև աշխարհի նախկին չեմպիոն Վ․ Անանդը, ում հետ աշնանը(դեռ հայտնի չէ որտեղ)սպասվում է դասական շախմատի նոր մրցաշար։


Մինչ այս չէր ենթադրվում, որ նրանց ուղիները կհատվեն մինչ այդ մրցաշարը, բայց այժմ, ինչպես տեսնում ենք, նրանք կարող են հանդիպել հենց Դուբայում։ Իսկ մինչ այդ Կարլսենը մասնակցում է Norway Chess ուժեղագույն մրցաշարին և այս պահի դրությամբ 3-րդ տեղում է։ Մինչ մրցաշարի մեկնարկը նա ասել էր․

—Ես անհամբերությամբ եմ սպասում այս մրցաշարին, որովհետև անցած տարի ես չկարողացա այնտեղ ցույց տալ այն ամենը, ինչին ես ընդունակ եմ։

mindCenter

Հետաքրքիր


Մրցաշարեր

Հարցազրույց

Հումոր